четверг, 10 декабря 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- Մրցույթ ,, Իմ իրավունքները,,:

1.Օրվա իրադարձությունը՝   Մրցույթ  :
2.Անվանումը՝    <<Իմ իրավունքները  >>:
3.Կատարման ժամկետը՝   10.12.2015թ.:
4.Պատասխանատուն՝   ԴԱԿ՝ Ա.Մնացականյան, ԱԽ նախագահ՝ Ս.Խաչատրյան:

5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Պատմության  ուսուցչուհի ԱԱռաքելյան և ԱԽ անդամներ:
6.Նպատակ /ներ/ ը.
Իմանալ մարդու և  երեխաների իրավունքների մասին և կարողանալ պաշտպանել դրանք։Ստանալ լրացուցիչ տեղեկություններ  երեխաների հանդեպ բռնությունների կանխարգելման վերաբերյալ։
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը,տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Երեխաների հանդեպ բռնության կանխարգելման միջազգային օրվան նվիրված  Եղեգի միջնակարգ դպրոցում իրականացվել են հետևյալ միջոցառումները՝
1Պատրաստվել  <<Երեխաների իրավունքները>> խորագրով անկյուն:
2Ձևավորվեց պաստառ ՝<< Աշխարհն առանց բռնության>> խորագրով:
3. Կինոդիտում ՝ Երեխաների հանդեպ բռնությունների կիրառման և կանխարգելման  մասին:
4Մրցույթ <<Երեխաների իրավունքները>>, Երեխաների հանդեպ բռնությունները և դրանց կանխարգելումը>> թեմաներով։
Վերոնշյալ  միջոցառումներն ամփոփվել են  մրցույթով։Աշակերտները բաժանվել էին  երեք խմբի։  Խմբերին նախօրոք բաժանվեցին հարցեր իրավունքների մասին։ Աշակերտներն իրենց  խմբերում  հարցերը  քննարկելուց հետո, համանուն
հարցերն  իրենց պատասխաններով դիտեցին սալիկահանդեսով։ Յուրաքանչյուր հարցի պատասխանի ուսումնասիրության համար տրվել էր մեկ րոպե ժամանակ։ Բոլոր հարցերի պատասխաններին ծանոթանալուց հետո խմբերը վիճակահանությամբ պատասխանեցին յոթական հարցերի։
Մրցույթի վերջում 1-ին և 2-րդ խմբերը վաստակեցին6.5 միավոր, իսկ 3-րդ խումբը՝ 5.5 միավոր։Աշակերտների հստակ պատասխանները փաստում են ,որ <<Արձագանք >>  իրավապաշտպան
ակումբի երեք տարվա  նվիրաբար աշխատանքների շնորհիվ երեխաները ձեռք են բերել կայուն գիտելիքներ մարդու և երեխաների իրավունքների մասին։
8.Կահավորվածությունը՝   լավ :
9.Մասնակցում  էին  ՝     6-րդ,9-րդ, 12-րդ   դասարանների  աշակերտները:
10.Ներկաները՝   Դպրոցի տնօրեն՝ Մ. Գանդալյանը,  ԴԱԿ ՝  Ա. Մնացականյան, ուսուցիչներ, աշակերտներ:

                                                                                                   



Комментариев нет:

Отправить комментарий