пятница, 11 декабря 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- Կազմակերպական անկյունների մրցույթ

Եղեգի միջնակարգ դպրոցում  մինչև  դեկտեմբերի 10-ը  հայտարարվել էր կազմակերպական անկյունների   մրցույթ, որի մեջ  պետք  է ներառվեին   հետևյալները ՝ ՀՀ  պետական խորհրդանիշները, դասղեկի ժամի թեմատիկան,  դասարանի դասացուցակը, հերթապահությունը , դասարանի ծնողական և աշակերտական խորհուրդների կազմերը   :

  2015թ. դեկտեմբերի 10-ին դպրոցի  ԱԽ նախագահ   Սեյրան Խաչատրյանը,  քարտուղար Նաիրա Մարկոսյանը, <<Կարգապահական>>  հանձնախմբի նախագահ  Մարիա Մարկոսյանը  տնօրեն Մ. Գանդալյանի և ԴԱԿ  Ա. Մնացականյանի հետ  շրջել են բոլոր դասղեկական դասարաններով   և  գնահատել   կազմակերպական անկյունները: Գնահատման համար հաշվի  են առնվել   վերոնշյալների առկայությունը  ,    ստեղծագործական  միտքն ու   գեղագիտական   ճաշակը: 

Комментариев нет:

Отправить комментарий