суббота, 12 декабря 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց --Գործնական պարապմունք ԿԱՊԿՈՒ-ի և դժվար առաջադիմող աշակերտների նախասիրություններից:



1.
Օրվա իրադարձությունը՝  Գործնական պարապմունք  ԿԱՊԿՈՒ-ի  և դժվար առաջադիմող աշակերտների նախասիրություններից:                                    2.Անվանումը՝ <<Իմ նախասիրությունները>>   :                                                3.Կատարման ժամկետը՝ 11.12.2015:                                                                          4.Պատասխանատուն՝   տնօրեն՝ Մ. Գանդալյան;                                                        5. Կազմակերպիչ /ներ/ը՝  ԴԱԿ ՝   Ա. Մնացականյան:                                                                 6.Նպատակ /ները.                                                                                                                               .Բացահայտել ԿԱՊԿՈՒ-ի  և դժվար առաջադիմող  աշակերտների նախասիրությունները .Հնարավորություն ընձեռնելու   նրանց ցուցադրելու իրենց կարողությունները                      .Խթանել  անկաշկանդ   և   ազատ շփմանը                                                                                       .Գնահատել նրանց  աշխատանքներն ու  առողջ մթնոլորտ ապահովել հետագա զարգացման  համար:                                                                                        7.Համառոտ նկարագրությունը կառուցվածքը,տարբեր մասերի կենսագործումը և այլն   ԴԱԿ  Ա. Մնացականյանը  նախօրոք  հարցազրույց էր անցկացրել  աշակերտների հետ իրենց  նախասիրությունների մասին և նկարահանել  :  Միջոցառումն ազդարարվեց հենց աշակերտների տեսաֆիլմով և միաժամանակ   նրանցից յուրաքանչյուրն իր   գործնական պարապմունքով ցուցադրեց իր նախասիրությունը:                                                                  
1/  5-րդ դասարանի աշակերտ Գոռ  Ստեփանյանն   ու  7-րդ դասարանի աշակերտ Նիկոլայ Սահակյանը  անցկացրեցին շախմատի  մրցաշար:                                                     2/   5-րդ դասարանի  աշակերտ Գևորգ Գրիգորյանն ու 12-րդ դասարանի աշակերտուհի  Աստղիկ Պապյանը հանդես եկան   նկարչությամբ, Աստղիկ Պապյանը  նաև  շատ գեղեցիկ պարային կատարում   ներկայացրեց  ՝ <<Սարի ծաղիկ>> պարով;                           3/  6-րդ դասարանի աշակերտ Ալեքս Պողոսյանը շատ  է սիրում ստեղծագործել   և  ներկայացրել է իր  իսկ հեղինակած բանաստեղծություններից :                                                 4/   2-րդ դասարանի աշակերտ Սամվել  Սիմոնյանը  շատ է սիրում իր մայրիկին  օգնել ՝ պատրաստելու ձեռքի  գեղեցիկ աշխատանքներ : Նրանք միասին  ուլունքներով  պատրաստեցին ծառ  ՝ միաժամանակ բացահայտելով   պատրաստման եղանակի  որոշ   գաղտնիքներ:Գործնական պարապմունքն անցավ   ակտիվ մթնոլորտում  :  Աշակերտներն էլ  սկսեցին վստահել իրենց ուժերին   և համոզվեցին , որ իրենց տաղանդներով  կարող են  ներդրում ունենալ  հայ  ժողովրդի  արվեստն ու մշակույթը  զարգացնելու  գործում:Միջոցառ-ման վերջում   տնօրեն Մ. Գանդալյանը խրախուսեց ԿԱՊԿՈՒ-ի  և դժվար առաջադիմող  աշակերտներին ՝ պարգևատրելով շնորհակալագրերով:                                                                                     8.Կահավորվածությունը՝  լավ  :                                                                                9.Մասնակցում  էին  ՝   Սամվել Սիմոնյան,   Նիկոլայ Սահակյան , Աստղիկ Պապյան,  Գոռ Գևորգյան,  Գևորգ Գրիգորյան, Ալեքս   Պողոսյան:                                                              10.Ներկաները՝  Դպրոցի տնօրեն ՝ Մ. Գանդալյան , ԴԱԿ ՝ Ա. Մնացականյան,   ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ:



Комментариев нет:

Отправить комментарий