пятница, 9 сентября 2016 г.

ԲԱՆԱՎԵՃ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ,,ԿՅԱՆՔԻ 15 ԱՐԺԵՔՆԵՐԸ,,

2016թ. սեպտեմբերի 9-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բանավեճ-քննարկում՝ <<Կյանքի 15 արժեքները>> խորագրով,որը վարեց Սյունիքի մարզային գրադարանի գրադարանավար Կառլեն Թադևոսյանը:Սկզբում տրվեց <<արժեք>> բառի իմաստն ու նշանակությունը,ապա թվարկվեցին կյանքի այն 15 արժեքները,որոնք 8-12-րդ դասարանների աշակերտները պետք է դասավորեին իրենց հայեցողությամբ՝ ըստ հերթականության:
Սովորողները ներկայացրին և հիմնավորեցին իրենց անհատական մոտեցումները: Կարծիքներով և տեսակետերով արտահայտվեցին նաև դպրոցի տնօրեն
Մ.Գանդալյանը,ՀՊՆ-ի Սյունիքի մարզի համակարգող Ա. Սահակյանը և դպրոցի ուսուցիչները:
Բանավեճ-քննարկումն իր ձևաչափով յուրօրինակ էր և ուներ կրթադաստիարակչական մեծ նշանակություն:








Комментариев нет:

Отправить комментарий