четверг, 22 сентября 2016 г.

Միջոցառում` նվիրված Հայաստանի անկախության 25 ամյակին

 1.Օրվա իրադարձությունը՝   Միջոցառում` նվիրված  Հայաստանի անկախության 25 ամյակին:
2.Անվանումը՝    <<Ես քո զավակն եմ Հայաստան>>:
3.Կատարման ժամկետը՝   22.09.2016թ.:
4.Պատասխանատուն՝    Հումանիտար մեթոդմիավորման նախագահ  Մ.Կոստանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    Պատմության ուսուցչուհի Ա. Առաքելյան:
6Համագործակցող/ները/`  «Ազգային երգ ու պար» խմբակի աշակերտները և ղեկավար Մ.Օսիպյանը:
7.Նպատակ /ներ/ ը.    
·         Տոնել անկախ Հայաստանի հոբելյանական 25–րդ տարեդարձը։

·         Աշակերտներին դաստիարակել  հայրենասիրության ու ազատասիրության ոգով։
·         Ծանոթացնել հայ ժողովրդի հերոսական պատմությանը,մշաույթին ու ժառանգութ յանը։
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2016թ. սեպտեմբերի 22-ին Եղեգի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց միջոցառում`նվիրված Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին։ Միջոցառումը ազդարարվեց ՀՀ օրհներգով։Ուսուցչուհի Ա. Առաքելյանի շնորհավորական խոսքերից հետո հնչեցին
աշակերտների հայենասիրական բանաստեղծությունները, երգերն ու խոսքերը։ Սալիկահանդեսի միջոցով ցուցադրվեցին մեր Հայաստանի տեսարժան վայրերը, վանքերը, եկեղեցիները և բնությունը։ Ներկաներին ողջունեցին նաև դպրոցի «Ազգային երգ ու պար» խմբակի աշակերտները ` «Էջմիածին» ազգագրական պարով։ Իր շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև դպրոցի տնօրեն Մ.Գանդալյանը։
9.Կահավորվածությունը՝  լավ:
10.Մասնակցում էին     4–12–րդ   դասարանների աշակերտները:
11. Ներկաները.   Տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ։












Комментариев нет:

Отправить комментарий