понедельник, 5 сентября 2016 г.

Եղեգի միջնակարգ դպրոց- Սովորողների ընդհանուր ժողով


2016  թվականի  սեպտեմբերի   5-ին   Եղեգի  միջնակարգ դպրոցում   տեղի  ունեցավ  սովորողների   ընդհանուր  ժողովը:   Ժողովը  վարում էր  տնօրեն Մ. Գանդալյանը, մասնակցում էին ԴԱԿ  Ն. Իսակյանը  , 6-12-րդ դասարանների  աշակերտները   և դասղեկները:

Տնօրեն Մ. Գանդալյանը   հանդես եկավ  շնորհավորական ուղերձով : Այնուհետև  ԱԽ  նախագահ  Սեյրան Խաչատրյանի  նախաձեռնությամբ  սալիկահանդեսով  սովորողները    դիտեցին ֆիլմ  << ԱԽ-ի  անցած  ուղին>>:  Հետո  6-12-րդ դասարաններում ընտրեցին  աշակերտական  խորհրդի  անդամներ: Հաստատվեց   աշակերտական   խորհրդի  թվակազմը   և  անվանացանկը , ինչպես նաև   ԱԽ  քարտուղար   ընտրվեց  Մարիա Մարկոսյանը:  ԱԽ   նախագահի  ընտրության օր   նշանակվեց  սեպտեմբերի  23-ը: ԱԽ   նախագահի  թեկնածուները   հանդես կգան մշակված  ծրագրով:





Комментариев нет:

Отправить комментарий