среда, 19 октября 2016 г.

Բաց դաս ,,Մայրենի,, առարկայից

1.Օրվա իրադարձությունը՝   բաց դաս:
2.Առարկան  Մայրենի :
3.Կատարման ժամկետը՝    18.10.2016թ:
4.Պատասխանատուն՝   Առարկայական մեթոդմիավորման նախագահ  Անուշ Պողոսյան :
5. Ուսուցիչ՝     Դասվար  Անուշ Պողոսյան :
6.Նպատակ /ներ/ ը.
.Աշխարհաճանաչողական տեղեկությունների միջոցով կզարգացնեն խոսքն ու մտածողությունը՝ վերարտադրելով  թեմատիկ նկարի բովանդակությունը:
.Պատմությունից կառանձնացնեն մեկնաբառը պարունակող  նախադասությունը , ապա կկատարեն աշխատանք մեկնաբառի շուրջ ՝ կազմելով հնչյունա-վանկային
գծապատկերը:
.Բառերի կամ վանկերի մեջ կառանձնացնեն ա հնչյունը , ընդօրինակելով ուսուցչին ՝ տառը կգրեն գրատախտակին, ջրաներկով և հաշվեձողիկներով կստանան տառապատկերը:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Ա հնչյուն –տառի մուտքն ազդարարվեց Համո Սահյանի <<Մեր լեզուն մեր խիղճն է դա >> բանաս-տեղծությամբ գրված  երգով ,
որից հետո  դասվար Անուշ Պողոսյանը  ողջունեց բոլորին ՝ նշելով , որ դասը նվիրված Ա հնչյուն-տառի տարեդարձին , կարևոր  հիմնաքար է ուսման մեջ ՝ գրաճանաչ դառ-նալու  ճանապարհին:1-ին դասարանի աշակերտը հանդես եկավ  արտասանությամբ:Այնուհետև ուսուցչուհին հարց ու պատասխան մեթոդի կիրառմամբ  կատարեց հին նյութի հարցում :Աշակերտը կառուցեց նախադասությունների  գծապատկերները և ինքնուրույն կատարեց  բառերի հնչյունա-վանկային  վերլուծությունը:                                                                                                                 Նոր նյութը մատուցելուց առաջ 
ուսուցչուհին ներկայացրեց  ,որ Հայաստանը ամենահին երկրներից մեկն է , որտեղ  ստեղծվել է  ազգային գիրն ու  գրականությունը և այդ չափազանց կարևոր գործն  իր ուսերին  է վերցրել Մեսրոպ Մաշտոցը՝ հայոց ամենամեծ ուսուցիչը:Որից հետո դիտեցին սալիկա-հանդես՝ նվիրված  Ա հնչյուն –տառին, ապա դասվարի հետ միասին կատարեցին թեմատիկ նկարի վերարտադրում՝ առանձնացնելով  մեկնաբառը  պարունակող  նախադասությունը:Աշխատանքն
ավարտելուց հետո  գրատախտակին ՝ ուսուցչուհու օգնությամբ սովորեց  Ա հնչյուն-տառի գրելա-ձևը:Որպես  ֆիզկուլտ-դադար ՝ աշակերտը կատարեց ջրաներկով և հաշվեձողիկներով  աշխատանք ՝ ստանալով Ա հնչյուն-տառի տառապատկերը:Թաթուլին ոգևորելու համար 2-րդ և 3-րդ դասարանի աղջիկները հանդես եկան  երգով ՝ նվիրված Ա տառին :Դասի վերջում տնօրեն Մերի Գանդալյանը  ևս մեկ անգամ շնորհավորեց  Թաթուլին և դասվարին տոնի կապակցությամբ ՝ մաղթելով աշակերտին խելացիություն, հաջողություններ  ուսման մեջ, իսկ ուսուցչուհուն՝ բեղմնավոր աշխատանք : Աշակերտ-ները համտեսեցին Ա հնչյուն –տառի բլիթները,իսկ Թաթուլը տնօրենի կողմից արժանացավ նվերների:

8.Կահավորվածությունը՝   գերազանց:
9. Ներկաները.   Տնօրեն ՝ Մերի Գանդալյան, ծնողներ , ուսուցիչներ:















Комментариев нет:

Отправить комментарий