пятница, 7 октября 2016 г.

,, Լույսի կանթեղ՝ ուսուցիչ ,,

1.Օրվա իրադարձությունը՝   Միջոցառում` նվիրված  <<Ուսուցչի>> մասնագիտական տոնի առթիվ:
2.Անվանումը՝    <<Լույսի  կանթեղ՝ ուսուցիչ>>:
3.Կատարման ժամկետը՝   05.10.2016թ.:
4.Պատասխանատուն՝    Հումանիտար մեթոդմիավորման նախագահ  Մ.Կոստանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    Մ.Կոստանյան և Մ.Օսիպյան:
6Համագործակցող/ները/`   Ծնողական խորհուրդ:
7.Նպատակ /ներ/ ը.    
*      Մեծարել և արժանին մատուցել ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի կապակցութ-    յամբ՝  կարևորելով նրանց ներդրած հզոր փորձն ու ավանդը մատաղ սերնդի
կրթության    և դաստիարակության գործում:
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Աշակերտները  բացման խոսքով  ողջունեցին  ուսուցիչներին , ապա  շնորհավորանքներ  և  մաղթանքներ  հղեցին նրանց: Հանդես  եկան  խմբային և   անհատական  կատարումներով՝  փառաբանելով  << ուսուցիչ>> կոչմանն արժանացածների եռանդն ու  վաստակը:  Երգն ու  պարը , զուգահեռ  ցուցադրվող  շնորհանդեսները  հանդիսությունների  դահլիճում ջերմ ու անմիջական մթնոլորտ ստեղծեցին՝ապահովելով բարձր
տրամադրություն: Միջոցառման 2-րդ հատվածում ուսուցիչներն մրցեցին՝ իրենց ուժերը փորձելով խոհանոցում՝պատրաստելով աղցան և պատասխանելով խոհանոցային գաղտնիքներին վերաբերող մի շարք հարցերի: Հաղթող թիմին տրվեց խրախուսական նվեր: Միջոցառման ավարտին շնորհավորական խոսքերով հանդես եկավ նաև դպրոցի տնօրեն Մ.Գանդալյանը՝ բարձր դասելով ուսուցչի դերն ու նշանակությունը կրթության ոլորտում:
Ուստարվա լավագույն ուսուցիչ ճանաչված Ա. Պողոսյանն ու լավագույն դասղեկ Մ.Օսիպյանը տնօրեն Մ. Գանդալյանի կողմից արժանացան պատվոգրերի:

9.Կահավորվածությունը՝     գերազանց:
10.Մասնակցում էին     1–12–րդ   դասարանների աշակերտները:

11. Ներկաները.   Տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներ,ծնողներ և  աշակերտներ։











Комментариев нет:

Отправить комментарий