четверг, 20 октября 2016 г.

,,Դասը վարում են իմ ավագ ընկերները ,,

<<ՆԶՊ>> առարկայի  մակարդակի ուսումնասիրության ընթացքում դպրոցի տնօրեն և պատմության ուսուցչուհի Մերի Գանդալյանը, համագործակցելով <<ՆԶՊ>> ուսուցիչ Ժ.Մինասյանի հետ, նախաձեռնեց <<Դասը վարում են իմ ավագ ընկերները>> ձևաչափով դաս-միջոցառում: 12-րդ դասարանի աշակերտներ Ս.Խաչատրյանը և Ս.Մելքոնյանը իրենց գործնական աշխատանքները Թաթուլ Կրպեյանի և Սիմոն Աչիգյոզյանի մասին ներկայացրեցին 7-11-րդ դասարանների աշակերտներին:                                                  Դաս-միջոցառման ընթացքում հնչեցին հպարտության, ոգեշնչման, ափսոսանքի
խոսքեր ուղղված հայ անպարտելի հերոսներին՝գետաշենցիների հերոսական պայքարի ղեկավար Թաթուլ Կրպեյանին և Մարտունաշենի պաշտպանության ղեկավար Սիմոն Աչիքգյոզյանին: Միջոցառման վերջում դիտեցին տեսաֆիլմ հայ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի մասին, որը իր բովանդակությամբ լրացրեց <<ուսուցիչ-աշակերտների>> խոսքը:             Նման դասերը աշակերտների համար ունեն և՛ սովորելու, և՛ սովորեցնելու գերնպատակ:






Комментариев нет:

Отправить комментарий