среда, 17 июня 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,,Արձագանք,, բակային ճամբարի 3-րդ օրը

Այսօր Եղեգի միջնակարգ դպրոցի <<Արձագանք >> բակային ճամբարի 3-րդ օրն է: Օրը  սկսվեց տողանով, այնուհետև երգեցին ՀՀ օրհներգը: Հետո ճամբարի բոլոր մասնակիցները կատարեցին մարմնամարզական վարժություններ, որից հետո Ա. Առաքելյանը ներկայացրեց <<Մարդու իրավունքների  համընդհանուր հռչակագիրը>>: Ընդմիջումից հետո երեխաները քննարկեցին <<Երեխաների իրավունքների մասին կոնվեցիան>> , իսկ ճաշից հետո տնօրեն՝ Մ.Գանդալյանը անցկացրեց սեմինար՝ <<Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին>>, որից հետո խմբային աշխատանքով ջոկատները ներկայացրեցին հաշմանդամության բժշկական , բարեգործական և սոցիալական մոդելները: Աշակերտներն ուրախ էին ու նոր գիտելիքներով զինված:









Комментариев нет:

Отправить комментарий