четверг, 18 июня 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց ---- ,,Արձագանք,, բակային ճամբարի 4-րդ օրը

Այսօր Եղեգի միջնակարգ դպրոցի <<Արձագանք >> բակային ճամբարի 4-րդ օրն է: Օրը  սկսվեց տողանով, այնուհետև երգեցին ՀՀ օրհներգը: Հետո ճամբարի բոլոր մասնակիցները կատարեցին մարմնամարզական վարժություններ, որից հետո ջոկերը խմբային աշխատանքով սովորեցին և  ներկայացրեցին քրիստոնեական եկեղեցու տաղավար տոները: Տեր հայրը ամեն ջոկի աշխատանքը ներկայացնելուց հետո լրացնում և ամբողջացնում էր նյութը: Ճաշից հետո Ա.Առաքելյանը համառոտ ներկայացրեց հայոց կաթողիկոս Մովսես Գ. Տաթևացու կյանքն ու գործունեությունը:Այնուհետև ճամբարի երեխաները  պարեցին <<Փափուրին>>, որից հետո Մ.Օսիպյանի կողմից ուսուցանվեց նոր պար՝ <<Էջմիածին>> : Ճամբարի 4-րդ օրը մեծ ազդեցություն կունենա նրանց հայեցի, քրիստոնեական դաստիարակության վրա:


 
                                     

Комментариев нет:

Отправить комментарий