суббота, 20 июня 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- ,,Արձագանք ,, բակային ճամբարի 6-րդ՝ վերջին օրը

Այսօր Եղեգի միջնակարգ դպրոցի <<Արձագանք >> բակային ճամբարի 6-րդ՝ վերջին  օրն է:Օրը սկսվեց տողանով, այնուհետև երգեցին ՀՀ օրհներգը: Ճամբարի բոլոր      մասնակիցները կատարեցին մարմնամարզական վարժություններ: Եռուզեռ էր տիրում Եղեգի միջնակարգ դպրոցում. Օրակարգը հագեցած էր խաղ-մրցույթներով, որոնց կազմակերպման և իրականացման գործում զգալի ներդրում ունեցան ԱԽ նախագահ Ա.Մանասյանը՝ ի դեմս փոխնախագահ Ս.Խաչատրյանի: Բազմաբնույթ սեմինարներից հետո խաղ-մրցույթներն էլ ավելի աշխուժացրին և ոգևորեցին մասնակիցներին:                   <<Երկընտրանք>> խաղով ջոկի ղեկավարներն ներկայացրին իրենց թիմային անհատական կատարումները՝ երգի, պարի , բեմականացման , կատակների տեսքով: Ընդմիջումից հետո <<Գաղտնիք >> մրցույթը բացահայտեց մասնակիցների արագ կողմնորոշվելու և տրամաբանելու ընդունակությունները: <<Գաղտնաբառը>> խաղային բովանդակությամբ առաջ բերեց վարքագծի կանոնների որոշակի շտկում՝ <<խնդրանքը>> որպես օրինակելի դիմելաձև կիրառելով: Իսկ <<Ճանաչիր, թե ով եմ ես>> խաղ-մրցույթը նախատեսված էր մասնակիցների ոգևորվածությունն ու խանդավառությունն առավել թեժացնելու համար: Խաղ-մրցույթների ավարտից հետո ջոկերը ճաշեցին:  Այնուհետև ճամբարի երեխաները  հոգեպես ամրապնդեցին իրենց պարային շարժուձևերը՝  <<Էջմիածին>> ազգային  պարի ներքո: Եվ որպես վերջաբան՝ ջոկերի մասնակիցները լրացրեցին իրենց հարցաթերթիկները՝ կիսելով վառ ու ակնկալիքներով լի տպավորություններով:
<<Արձագանք>> բակային ճամբարը կայացավ, ոգևորեց, տպավորեց, զվարճացրեց, ուսուցանեց, մարզեց, ընկերացրեց, կատարելագործեց …
 







Комментариев нет:

Отправить комментарий