пятница, 19 июня 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,,Արձագանք ,, բակային ճամբարի 5-րդ օրը


Այսօր Եղեգի միջնակարգ դպրոցի <<Արձագանք >> բակային ճամբարի 5-րդ  օրն է: Օրը  սկսվեց տողանով, այնուհետև երգեցին ՀՀ օրհներգը: Ճամբարի բոլոր մասնակից-ները կատարեցին մարմնամարզական վարժություններ: Օրվա շունչը բնապահպանական էր: Կարգախոսը՝ <<Ծառ տնկես՝ կյանք սերմաներս>>: Հետո ջոկերը դիտեցին ֆիլմ՝ <<Ծառ տնկող մարդը>>: Ֆիլմը մասնատվեց 5 մասի և 6 րոպե մեկ ամեն ջոկ վերնագրեց իր հատվածը: Ընդմիջումից հետո կատարվեց ամփոփում, որի ժամանակ սեմինարավար Ն.Ստեփանյանի հետ ջոկերը գուաշով պաստառի վրա արդեն նկարված ամայի անապատում ծառեր տնկեցին: Վերջում անապատը վերածեցին կանաչապատ տարածքի, ինչպես դա արեց ֆիլմի հերոսը՝ բնությանը հաստատակամ, զարմանալիորեն
նվիրված հովիվը: Այնուհետև դիտեցին 2-րդ բնապահպանական ֆիլմը <<SOS Սևան>> , որտեղ դրվում էր Սևանա լճի մակարդակի բարձրությունից հետո առաջացած խնդիրներ: Ճաշից հետո կատարեցին ամփոփում: Այդ խնդիրները գտան էկոխմբի 3 պատանիներ: Դրանք էին.

  •      Լճի ճահճացումը:
  •      Ընտանիքի կրած նյութական վնասները:
  •      Կոյուղու ջրերի մուտք Սևանա լիճ:
Եվ նրանց նամակ-խնդրանքը նախագահին՝ չփոխելու Արգիճի գետի հունը, որպեսզի չոչնչանա կենսաբազմազանությունը: Այնուհետև ճամբարի երեխաները Մ.Օսիպյանի օգնությամբ շարունակեցին <<Էջմիածին>> պարի ուսուցումը: Երեխաները մեծ ոգևորությամբ են սովորում ազգային պարեր:

                                    
    
                   
                                  
                       

Комментариев нет:

Отправить комментарий