среда, 21 марта 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- Մեր մեծերը անկյան թարմացում


1.Օրվա իրադարձությունը`ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը`<<Մեր մեծերը>>:
3.Կատարման ժամկետը`21.03.2018թ.
4.Պատասխանատուն` տնօրեն` Ա.Հովհաննիսյան:
5.Կազմակերպիչ/ներ/ը`  գրադարանավար  Վ.Սիմոնյան:
6.Նպատակ/ներ/ը.
.Իմանան  մարտ  ամսվա  ծնված  մեր  մեծերին:
.Մանրամասն տեղեկություններ, հետաքրքիր պատմություններ իմանան Եղիշե Չարենցի կյանքի ու գործունեության մասին:
7.Համառոտ  նկարագրությունը /կառուցվածքը ,տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանավար Վ.Սիմոնյանը  :Միջոցառումը սկվսեց 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիա Մարկոսյանի ելույթով , ով ներկայացրեց Եղիշե Չարենցի կյանքն ու գործունեությունը: Այնուհետև 8-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Պողոսյանը ներկայացրեց Ե.Չարենցի ստեղծագործությունները:Մեջբերվեցին հետաքրքիր դեպքեր Չարենցի կյանքից: Այնուհետև  9-րդ դասարանի աշակերտուհի Մարգարիտա Գևորգյանը հանդես եկավ Ե.Չարենցի <<Լուսամփոփի պես աղջիկ>> ստեղծագործությամբ: Իսկ վերջում աշակերտները ընթերցեցին թևավոր խոսքեր նվիրված Ե.Չարենցին:
8.Կահավորվածությունը`գերազանց:
9.Մասնակցում էին   8-11-րդ դասարանի աշակերտները:
10.Ներկաները. Տնօրեն Ա.Հովհաննիսյան,աշակերտներ , ուսուցիչներ:
                 




Комментариев нет:

Отправить комментарий