пятница, 25 ноября 2016 г.

Միջոցառում՝ նվիրված ,,Մեր մեծերը-2016,, շարքում տեղ գտած հայ վշտի մեծ երգիչ Ավետիս Ահարոնյանի 150-ամյակին

2016թ. նոյեմբերի 25-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված <<Մեր մեծերը-2016>> շարքում տեղ գտած հայ վշտի մեծ երգիչ , հայ գրականության <<թուխ Արամազդ>>  Ավետիս Ահարոնյանի 150-ամյակին:
Ֆիզիկայի ուսուցչուհի Մ. Ավագյանը և ռուսաց լեզվի ուսուցչուհի Հ.Գրիգորյանը միջոցառումն սկսեցին Ավետիս Ահարոնյանի խոսքերով, իսկ 12-րդ դասարանի աշակերտ Սերյան Խաչատրյանը հանդես եկավ ազատության ճանապարհի  մեծ երգչի` Ավետիս Ահարոնյանի մարգարեաշունչ 

պատգամով. << Կատարյալ ազգը քաղաքակիրթ պիտի լինի և հերոսական միաժամանակ: Վայ այն ազգին` որ մեռնել ու մեռցնել չգիտե մի վսեմ գաղափարի համար>>:
Այնուհետև միջոցառման ներկաները դիտեցին տեսանյութ՝ նվիրված Ավետիս Ահարոնյանի կյանքին և գործունեությանը: 10-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Գրիգորյանը և 8-րդ դասարանի աշակերտուհի Մարգարիտա Գևորգյանը ծանոթացրեցին Ավետիս Ահարոնյանի <<Լռություն>> և <<Մենավոր ծառը>> ստեղծագործությունների բովանդականությանը: Միջոցառումն ավարտվեց  հայոց վշտի և ազատության անզուգական երգչի հետևյալ խոսքերով. <<…Ես հավատում եմ, հա՛յ ժողովուրդ, քո դարձին, ինչպես հավատում եմ, որ ամեն առավոտ արշալույսը կբացվի: Հավատում եմ, որովհետև Արաքսի ափերին, Մասիսի խորհրդավոր հայացքի տակ մեր հայրենիքը կա, որ մեր թրթռացոց հոգին է բռնել իր մայրական քնքույշ ձեռների մեջ և ակնդետ ու խռովահույզ նայում, նայու՜մ է ճամփաներին>>:











Комментариев нет:

Отправить комментарий