вторник, 22 ноября 2016 г.

,,Պարզապես հայուհի մ′ եմ,, ...

2016թ.նոյեմբերի 22-ին Եղեգի միջնակարգ դպրոցում <<Մեր մեծերը-2016>> խորագիրը կրող ծրագրում տեղ գտած հայ առաջին վիպասանուհի, արևմտահայ գրող,հրապարակախոս և հասարակական-մանկավարժական գործիչ Սրբուհի Տյուսաբին (Սրբուհի Վահանյան) նվիրված միջոցառում էր:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Մ. Կոստանյանն ու Մ. Ադամյանը ներկայացրեցին Ս. Տյուսաբին՝ որպես <<հայ գրականության նահապետուհի>>, <<հայ ֆեմինիզմի ավանգարդ>>՝ կարևորելով նրա անուրանալի ներդրումը մեր հասարակական կյանքում:Այնուհետև աշակերտներն անդրադարձան Տյուսաբի կյանքի և
ստեղծագործության ուշագրավ դրվագներին՝ զուգահեռ դիտելով սալիկահանդես, իսկ մյուսները հանդես եկան նրա երեք՝ <<Մայտա>>, <<Սիրանույշ>>, <<Արաքսիա կամ վարժուհին>> վեպերի գաղափարական վերլուծություններով:
Միջոցառման ավարտին Մ. Կոստանյանը բարձրաձայնեց հայ իրականության մեջ կանանց իրավունքների առաջին գաղափարախոսներից Ս. Տյուսաբի արծարծած մտքերը՝ նշելով,որ չնայած ժամանակակիցները , ի նշան
երախտագիտության, նրան պսակում էին <<ազգասեր>> մակդիրով, բայց ինքն ավելի համեստ տեղ էր տալիս իրեն. << Պարզապես հայուհի մեմ, որ հօգուտ ազգին կաշխատիմ դույզն-ինչ, ինչպես կաշխատին մյուս հայուհիները…>>:










Комментариев нет:

Отправить комментарий