понедельник, 21 ноября 2016 г.

Երեխաների իրավունքների միջազգային օր

2016 թվականի  նոյեմբերի  21-ին  Եղեգի  միջնակարգ դպրոցի  ԱԽ <<Տեղեկատվական >> հանձնախումբը  ,համագործակցելով  ԴԱԿ  Ն. Իսակյանի  և  հասարակագիտության  ուսուցչուհի  Ա. Առաքելյանի  հետ, կազմակերպեցին  քննարկում՝ նվիրված  երեխաների  իրավունքների   միջազգային օրվան: Ուսուցչուհի  Ա. Առաքելյանը  ներկայացրեց   1989թ. նոյեմբերի 20-ի  ՄԱԿ-ի  ԳԱ-ի  կողմից  ընդունված  << Երեխաների  իրավունքների  մասին>> կոնվենցիայի հիմնական  դրույթները , որին  1992  թվականի   հունիսի  12-ին  միացել է նաև  Հայաստանը: Այնուհետև  ցուցադրվեց սալիկահանդես ՝ երեխաների  հիմնական  ու  անկապտելի  իրավունքների  մասին: Ներկա  էր  տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներն  ու  աշակերտները:







Комментариев нет:

Отправить комментарий