пятница, 15 декабря 2017 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- ,, Խաղ-մրցույթ ֆիզիկայից ,,

1.Օրվա իրադարձությունը՝     Խաղ-մրցույթ                    2.Անվանումը՝   <<  Խաղ-մրցույթ  ֆիզիկայից>>:          3.Կատարման ժամկետը՝   14.12.2017թ. 4.Պատասխանատուն՝   Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ի. Թևանյան:      
 5. Կազմակերպիչ /ներ/ը՝   ֆիզիկայի ուսուցչուհի ՝ Ս.Սարգսյան:
  6.Նպատակ /ներ/ ը. 
Աշակերտները
·      Կկարևորեն  ֆիզիկայի դերն ու նշանակությունը,
·      Կզարգացնեն  ու կամրապնդեն իրենց  ունեցած գիտելիքները <<Ֆիզիկա>>առարկայից,
·      Կձևավորեն արագ կողմնորոշվելու հմտություններ:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:            
  2017 թվականի դեկտեմբերի 14-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ  խաղ-մրցույթ ֆիզիկայից՝ վիկտորինայի տեսքով: Սկզբում ֆիզիկայի ուսուցչուհի Ս.Սարգսյանը հանդես եկավ բացման խոսքով՝ կարևորելով  ֆիզիկայի առաջնային դերն ու նշանակությունը,այնուհետև բացատրեց խաղ-վիկտորինայի կանոնները:Մրցույթի համար նախապես կազմավորվել էր երկու թիմ՝ <<Արագություն>> և <<Ուժ>> ֆիզիկական մեծությունների անվանումներով:Թիմի ավագները ներկայացնելով  իրենց անդամներին՝ միմյանց մաղթեցին հետաքրքիր և դիտարժան խաղ: Սալիկահանդեսի նկարազարդ պատուհանը ցուցադրում էր թվեր: Յուրաքանչյուր թիմ պատահականության սկզբունքով  ընտրում էր դրանցից որևէ մեկը, որի ներքո տեղադրված էր հետաքրքրաշարժ  հարց, առաջադրանք կամ խնդիր:Ուսուցչուհին ընթերցում էր հարցը կամ խնդիրը,իսկ թիմը տալիս էր սպառիչ պատասխան: Երկու թիմն էլ մեծ ակտիվություն և ոգևորություն դրսևորեց խաղի ժամանակ: Առավելագույն միավորներ  վաստակած <<Ուժ>> թիմը տնօրենի ժ/պ Ա. Հովհաննիսյանի կողմից արժանացավ պատվոգրի:
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում  էին ՝     8- րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների  աշակերտները:              10.Ակտիվ էին՝ Միլենա Պողոսյանը, Սիրանուշ Սահակյանը, Տիգրան Գաբրիելյանը, Սվետլաննա Գրիգորյանը, Մարիա Մարկոսյանը, Մարգարիտա Գևորգյանը, Գառնիկ Սահակյանը, Հրանտ Գևորգյանը:                                       
11.Ներկաները՝  Տնօրենի ժ/պ՝ Ա. Հովհաննիսյան, ուսուցիչներ և աշակերտներ:









Комментариев нет:

Отправить комментарий