вторник, 19 декабря 2017 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- ,, Տրամաբանություն>> խմբակի առաջին կիսամյակի հաշվետվություն ,,

1.Օրվա  իրադարձությունը՝  <<Տրամաբանություն>> խմբակի հաշվետու միջոցառում:

2.Անվանումը՝   <<Տրամաբանություն>> խմբակի առաջին կիսամյակի հաշվետվություն:
3.Կատարման ժամկետը՝    19.12.2017թ.
4.Պատասխանատուն՝    Տնօրենի ժ/պ՝ Ա. Հովհաննիսյան:
1.                  5. Կազմակերպիչ /ներ/ը՝   <<  Տրամաբանություն>> խմբակի ղեկավար՝ Ս.Սարգսյան:
6,Նպատակ /ներ/ ը. 
·      Ներկայացնել խմբակի առաջին կիսամյակի կատարած աշխատանքները:
·      Ամրապնդել ստացած գիտելիքները:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
2017 թվականի դեկտեմբերի 19-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ            <<Տրամաբանություն>> խմբակի առաջին կիսամյակի հաշվետվությունը՝ խաղ-մրցույթի տեսքով:  Նախօրոք ձավորվել էին <<Ջանասեր>> և <<Գյուտարար>> թիմերը: Խմբակի ղեկավարը մանրամասն ներկայացրեց խաղի կանոնները: Խաղ-մրցույթը բաղկացած էր 3 փուլիցՍկզբում մասնակիցները կատարեցին գաղտնազերծում՝ որոշելով, թե որ թիմը պետք է սկսի խաղը: Առաջին փուլում ղեկավարը սալիկահանդեսի միջոցով ընթերցում էր հարցը և յուրաքանչյուր թիմ տալիս էր բանավոր պատասխան: Երկրորդ փուլում յուրաքանչյուր թիմի տրվել էր ծրար, որում գրված էին հարցեր, որոնք թիմով քննարկելուց հետո  մասնակիցները տալիս էին  պատասխան: Երրորդ փուլում յուրաքանչյուր թիմի ավագ պատահականության սկզբունքով  արկղից ձգում էր հարցը և պատասխանում: Երկու թիմերն էլ  խաղի ժամանակ մեծ ակտիվություն ցուցաբերեցին: Մրցույթի վերջում առավելագույն միավորներ վաստակած <<Ջանասեր>> թիմի անդամները ստացան խրախուսական նվերներ և  տնօրենի ժ/պ Ա. Հովհաննիսյանի կողմից արժանացան պատվոգրի:
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում  էին     3-6 –րդ    դասարանների  աշակերտները: 
10. Ներկաները.  Տնօրենի ժ/պ՝ Ա. Հովհաննիսյան,  ուսուցիչներ, աշակերտներ:
















Комментариев нет:

Отправить комментарий