пятница, 15 декабря 2017 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- ,,Բնության հրաշքները,, ցուցատախտակի թարմացում


1.Օրվա իրադարձությունը՝    Ցուցատախտակի թարմացում               
2.Անվանումը՝   <<  Բնության հրաշքները>>:
3.Կատարման ժամկետը՝   15.12.2017թ. 4.Պատասխանատուն՝   Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ի. Թևանյան:       
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   բնագիտության  ուսուցչուհի ՝ Ս.Սարգսյան:     
6.Նպատակ /ներ/ ը. 
·      Ծանոթացնել բնության հրաշքներին:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:            
2017 թվականի դեկտեմբերի 15-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ  <<Բնության հրաշքները>> ցուցատախտակի թարմացում: Սկզբում բնագիտության ուսուցչուհի Ս. Սարգսյանը ներկայացրեց բնության խնդիրները՝ կարևորելով  բնության պահպանումը, այնուհետև աշակերտները ներկայացրեցին  հետաքրքիր  տեղեկություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգությունների ցանկում գրանցված Գրանդ կանյոնի, Հալոնգ ծովածոցի, Մեծ Արգելախութի մասին, ինչպես նաև աշխարհի ամենամեծ անապատ՝ Սահարայի և լայնությամբ աշխարհի ամենամեծ ջրվեժի՝ Իգուասուի մասին: Վերջում ուսուցչուհին կոչ արեց մաքուր պահել բնությունը և խնամքով վերաբերվել շրջակա միջավայրին:
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում  էին ՝     6- րդ, 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները:         
10.Ակտիվ էին՝   Միլենա Պողոսյանը, Սիրանուշ Սահակյանը, Նարեկ Ավանեսյանը, Էրիկ Գրիգորյանը, Մարգարիտա Գևորգյանը:                                                                
11. Ներկաները՝  Տնօրենի ժ/պ՝ Ա. Հովհաննիսյան, ուսուցիչներ և աշակերտներ:







Комментариев нет:

Отправить комментарий