вторник, 6 марта 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- Զապել Եսայան - 140


Միջոցառում՝  նվիրված  ՀՀ սփյուռքի նախարարության  <<Մեր մեծերը-2018>>  ծրագրում ընդգրկված սփյուռքահայ գրականության  հայ նշանավոր գրող, հրապարակախոս, հասարակական- քաղաքական գործիչ Զապել Եսայանի 140-ամյակին:

Մարտի 5-ին ՀՀ Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության  <<Մեր մեծերը-2018 >> ծրագրում տեղ գտած հայ նշանավոր գրող, հրապարակախոս,հասարակական- քաղաքական գործիչ Զապել Եսայանի            140-ամյակին:
Կինն աշխարհ չէ եկել միայն գեղեցիկը արարելու համար: Կնոջ առաքելությունը մայրանալուց զատ,  նաև կայանում է հայրենիքի պաշտպանության սուրբ գործում:Եվ ահա ծնվեց նա՝ հերոս մայրն ու կինը, հայրենիքի զինյալ գրիչը, որը պայքարեց և ներկայացրեց իսկական կնոջ իդեալը:
Հայոց լեզվի  ուսուցչուհի Ինգա  Թևանյանը ողջունեց ներկաներին, ապա ներկայացրեց Զապել Եսայանին որպես գրողի, հրապարակախոսի, արևմտահայ հասարակական- քաղաքական գործչի:Աշակերտները ասմունքեցին,ապա ներկայացրեցին գրողին որպես խիզախ  ու հավատա-րիմ կնոջ , որն աշխարհ էր եկել ոչ միայն գեղեցիկը ներկայացնելու, այլև արարելու, գրիչը զենք դարձրած պայքարելու համար:
Այնուհետև դիտեցին Տ. Խզմալյանի << Հայոց թագուհիներ>> ֆիլմից հատված` նվիրված Զ. Եսայանի կյանքին ու գործունեությանը:
Բեմադրվեց << Զապել Եսայանի աքսորումը Բաքու>> հատվածը:
Աշակերտները երգեցին << Ադանայի երգը>>:
Ընթերցվեց Զապել Եսայանի նամականիներից <<Նամակ դստերս` Սոֆի Եսայանին>>նամակը և այն  ընդունվեց  որպես կոչ ու հորդոր՝ուղղված  ապագա սերնդակիցներին:

Պատասխանատու՝ Եղեգի միջնակարգ դպրոցի  տնօրեն   Ա.Հովհաննիսյան
Կազմակերպիչ՝   Ի.Թևանյան






             









Комментариев нет:

Отправить комментарий