среда, 21 марта 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- Պատի թերթի լույս ընծայում՝ ,,Հայաստանի և Ֆրանսիայի տեսարժան վայրերը,,


1.Օրվա իրադարձությունը՝    Պատի թերթի լույս ընծայում
2.Անվանումը՝   << Հայաստանի և Ֆրանսիայի տեսարժան վայրերը>>
3.Կատարման ժամկետը՝    20. 03 .2018թ.
4.Պատասխանատուն՝    դպրոցի տնօրեն Ա. Հովհաննիսյան
5.Կազմակերպիչները՝     Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ի. Թևանյան
                                              Ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Ս. Սարգսյան
5.Նպատակ /ներ/ ը. 
Ø  Ներկայացնել Ֆրանկոֆոնի դերն ու նշանակությունը
Ø  Աշակերտների մեջ ձևավորել սեր դեպի ֆրանսիական մշակույթը
Ø  Իմանալ  Հայաստանի և Ֆրանսիայի տեսարժան վայրերը, ներկայացնել դրանց պատմությունը:
6.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
Ավանդույթ է դարձել, որ մարտ ամսին ազդարարվում է ֆրանկոֆոնյան միջոցառումների մեկնարկը: Ֆրանկոֆոնիայի միամսյակը բնական արձագանք է գտնում հայաստանյան իրականության` գեղարվեստի, մշակույթի, կրթության և բուհական ոլորտներում, իսկ միջոցառումների հաջողությունն ինքնին կարևորություն է հաղորդում այս իրադարձությանը:Ֆրանկոֆոնիայի միջոցառումները ևս մեկ ապացույց են այն մեծ բարեկամության, որը շաղկապում է Հայաստանն ու Ֆրանսիան, ինչպես նաև երևան են հանում մեր երկու երկրների միջև հարաբերությունների բացառիկ մակարդակը:
Աշակերտները մեծ խանդավառությամբ են մասնակցում կազմակերպված բոլոր միջոցառումներին: Լուսաբանվեց պատի թերթ` << Հայաստանի և Ֆրանսիայի տեսարժան վայրերը>> վերնագրով:Ուսուցիչները  ներկայացրեցին  ֆրանկոֆոնի պատմության զարգացումը, հայ- ֆրանսիական սերտ բարեկամությունն ու  համագործակցությունը, կարևորեցին  դրա դերը հայ մշակութի զարգացման ու պահպանման  գործում: Աշակերտները ներկայացրեցին Հայաստանի և Ֆրանսիայի տեսարժան վայրերը:
7.Կահավորվածությունը՝    լավ
8.Մասնակցում  էին   8-11-րդ դասարանի  աշակերտները: 
9.Ակտիվ  էին   բոլոր աշակերտները
10. Ներկաները.  Եղեգի մինակարգ դպրոց /ՊՈԱԿ/-ի տնօրեն՝ Ա .Հովհաննիսյանը, ԴԱԿ՝ Ա. Մնացականյանը, ուսուցիչներ  և աշակերտներ:




Комментариев нет:

Отправить комментарий