понедельник, 26 марта 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- Մենք քո մի մասնիկն ենք,Ֆրանկոֆոնիա


1.Օրվա իրադարձությունը՝     Միջոցառում
2.Անվանումը՝   << Մենք քո մի մասնիկն ենք,Ֆրանկոֆոնիա >>  :
 3.Կատարման ժամկետը՝   23.03.2018թ. :
4.Պատասխանատուն՝   Տնօրեն Ա.Հովհաննիսյան :
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   ԴԱԿ և դասղեկներ:
6.Նպատակ/ներ/ը.
·         Նշել Ֆրանկոֆոնիայի օրը՝ ներկայացնելով ծագումն ու նշանակությունը:
·         Ներկայացնել ֆրանսահայ նշանավոր գործիչներին՝ կարևորելով նրանց անձն ու գործը:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:    
Մարտի 20-ին աշխարհի ֆրանկոֆոն համայնքը նշում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Այդ կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը մարտի 15-30-ը կազմակերպում է «Ֆրանկոֆոնիայի 15 օրերը» տոնական միջոցառումների շարքը: Ֆրանկոֆոնիային նվիրված տոնակատարությունները Հայաստանում դարձել են բարի ավանդույթ:
Ավանդույթի համաձայն Եղեգի միջնակարգ դպրոցում ևս տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում:
 Միջոցառումն ազդարարվեց Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգներով: Այնուհետև աշակերտները ներկայացրեցին Ֆրանկոֆոնիայի ծագումն ու նշանակությունը՝ անդրադառնալով նշանավոր ֆրանսահայերի կյանքին ու գործունեությանը: Ցուցադրվեց «Ֆրանսիայի ութ տեսարժան վայրերը» խորագրով տեսաֆիլմ,որից հետո 11-րդ դասարանի աշակերտուհի Ս.Գրիգորյանի՝  Շառլ Ազնավուրի երգի ներքո պարային կատարումը հանդիսատեսին մտքով տեղափոխեց սիրո երկիր Ֆրանսիա:
Միջոցառումն ամփոփվեց ԴԱԿ Ա.Մնացականյանի շնորհակալական խոսքով՝ մեջբերելով և կարևորելով ֆրանկոֆոնիայի կարգախոսը. «Հավասարություն,փոխլրացում և համերաշխություն»:
Վերջում դպրոցի տնօրեն  Ա.Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ԴԱԿ-ին և դասղեկներին ամուր համագործակցությամբ միջոցառումը  կազմակերպելու համար:
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում  էին ՝     4 -11-րդ  դասարանների  աշակերտները: 
10. Ներկաները՝  Տնօրեն Ա. Հովհաննիսյան,  ուսուցիչներ և աշակերտներ:






Комментариев нет:

Отправить комментарий