пятница, 16 ноября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Բաց դաս ,, Մայրենի,, առարկայից 1-ին դասարանում


1.Օրվա իրադարձությունը՝   բաց դաս:
2.Առարկան   Մայրենի:
3.Դասի թեման/ վերնագիրը   <<Ու>> հնչյունտառի ուսուցում:
4.Կատարման ժամկետը՝   15.11.2018թ.
5.Պատասխանատուն՝    առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Մ.Օսիպյան:  
6. Ուսուցիչ՝   դասվար  Մ.Ադամյան: 
7.Նպատակ /ներ/ ը.
v  Ծանոթացնել  <<Ու>>  հնչյունին, նրա տպագիր ու ձեռագիր տառերին:
v  Վայելչագրության կանոններին համապատասխան ուսուցանել ձեռագիր <<Ուու >>տառերը:
v  Կարդալու և գրելու սկզբնական կարողությունների ձևավորում:
v  Սովորած ու նոր ուսուցանվող հնչյուններն ու տառերը միավորելու վանկային կապակցություններ ու բառեր ստանալու կարողությունների մշակում:
v  Զարգացնել բառի հնչյունային ու վանկային վերլուծություններ կատարելու կարողությունը
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
   <<Մայրենի >>առարակայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում 1-ին դասարանի դասվար  Մ. Ադամյանը  անցկացրեց բաց դաս ՝ <<Ու հնչյունտառի ուսուցումը>> թեմայով: Նախքան նոր նյութին անցնելը աշակերտները վերհիշեցին իրենց անցած տառերը,կազմեցին բառեր և նախադասություններ: Տառերի վերաբերյալ արտասանեցին բանաստեղծություններ, որից հետո ուսուցչուհին ներկայացրեց նոր նյութը՝ նպատակ ունենալով աշակերտներին ծանոթացնել <<Ու>>  հնչյունին, նրա տպագիր ու ձեռագիր տառերին: Այնուհետև աշակերտները կատարեցին <<Ու>>  հնչյունի երգը,որից հետո ներկայացված նկարներում գունավորեցին <<Ու>>  հնչյունի վանդակը և իրենց անցած տառերի վանդակները: <<Դեպի բառերի մոլորակ>> պաստառի միջոցով աշակերտները կատարեցին մի շարք առաջադրանքներ՝  զարգացնելով  արագ կողմնորոշվելու, ինքնուրույն մտահանգումներ կատարելու,բառապաշարը հարստացնելու կարողություններ և  հմտություններ: Որպես ֆիզկուլտ դադար կատարեցին <<Սովորենք հաշվել>> երգը:
   Դասի վերջում աշակերտները գնահատվեցին ոգևորող աստղիկներով և ստացան տնային հանձնարարություններ:  
   Ուսումնական պարապմունքը հագեցած էր, զարգացնող,  բազմաբովանդակ  և ուսանելի: Այն համապատասխանում էր դասանյութին ներկայացվող պահանջներին:
   9.Կահավորվածությունը՝    գերազանց
10. Ներկաները  Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ՝ Ա. Մնացականյան,առարկայական մեթոդմիավորման նախագահ` Մ. Օսիպյան, հումանիտար մեթոդմիավորման  նախագահ՝ Ի. Թևանյան, դասվար՝ Վ. Մինասյան, ռուսաց լեզվի ուսուցչուհի՝ Հ.Գրիգորյան, ֆիզիկայի ուսուցչուհի ՝ Ս.Սարգսյան, մաթեմատիկայի ուսուցչուհի՝ Ա.Թորոսյան:





















Комментариев нет:

Отправить комментарий