четверг, 22 ноября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Անտառի թագավորը ,, տիկնիկային ներկայացում


1.Օրվա իրադարձությունը՝    Տիկնիկային ներկայացում
2.Անվանումը՝   <<Անտառի թագավորը>>  
3.Կատարման ժամկետը՝    21.11.2018թ.
4.Պատասխանատուն՝    Հումանիտար մ/մ նախագահ` Ի. Թևանյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Հայոց լեզվի և գարականության ուսուցչուհի ` Ա. Մնացականյան
6.Նպատակ /ներ/ ը.  Զարգացնել  աշակերտների  բեմական խոսքն   ու արտիստիկական  ձիրքը:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
Հաղորդավար Սվետլանա Գրիգորյանը  հնչեցրեց  անտառի  կենդանիների անունները  ` ստուգելու ` արդյոք բոլորն  են ներկա  անտառում կայանալիք ժողովին: Աշակերտները մեծ սիրով  հանդես եկան կենդանիների կերպարներով  և ներկայացրին ,թե ինչպիսի թագավոր են ուզում ընտրեն իրենց համար: Քվեարկություն անցկացրեցին և առյուծին  թագավոր հռչակեցին:
Միջոցառումն անցավ ակտիվ մթնոլորտում ` մեծ հետաքրքրություն առաջացնելով  թե ‘ աշակերտների և թե ‘ միջոցառման ներկաների  մոտ:
Միջոցառումն ուներ դաստիարակչական-խրատական բնույթ` աշակերտների մեջ  զարգացնելով  սիրո, համերաշխության  և հաշտության վեհ գաղափարներ:
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում  էին      4-12-րդ    դասարանների  աշակերտները: 
10.Ակտիվ  էին.  Ներկա բոլոր աշակերտները:
11. Ներկաները.  Տնօրեն ` Ա. Հովհաննիսյան, ուսուցիչներ, աշակերտներ:









Комментариев нет:

Отправить комментарий