понедельник, 19 ноября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Օրինակելի դաս 5-րդ դասարանում ուսուցման կոլեկտիվ եղանակով


1.Օրվա իրադարձությունը՝  Օրինակելի դաս
2.Առարկան   ` Մայրենի 5-րդ դասարանում
3.Դասի թեման/ վերնագիրը    <<Հեքիաթ >> բաժնի  կրկնություն
4.Կատարման ժամկետը՝     19.11.2018թ.
5.Պատասխանատուն՝    Հումանիտար մ/մ ` Ի. Թևանյան
6. Ուսուցիչ՝     Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի ` Ա. Մնացականյան
7.Նպատակ /ներ/ ը.   
.Համակարգել աշակերտների ստացած գիտելիքները,
. Դերային խաղով  ամրապնդել ձեռք բերած գիտելիքները:
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Մնացականյանը  դասն սկսեց հարց ու պատասխանի մեթոդով ` ամփոփելով <<հեքիաթ>> հասկացությունը  և նրա բնորոշ հատկանիշները:
Այնուհետև  աշակերտները բեմադրեցին  <<Կարմիր գլխարկը>> հեքիաթը  և <<Հեքիաթային պաստառ >>-ի  վրա, ըստ խառնաշփոթ նկարների,  ցույց տվեցին հեքիաթի ճիշտ հերթականությունը և  նկարագրեցին հերոսների   արարքները:
ՈՒսուցչուհին դասը վարեց Ուսուցման կոլեկտիվ եղանակով ` Անհատական հանձնարարությունների փոխստուգման մեթոդիկայով: Նա աշակերտներին բաժանեց  անհատական քարտեր և նշում կատարեց հաշվառման աղյուսակում: Քարտերի հարցերին պատասխանելուց հետո աշակերտները , զույգեր կազմելով , սկսեցին կատարած աշխատանքներն  ստուգել փոփոխական կազմով զույգերում: Փոխստուգումն  ավարտելուց հետո   աշակերտները հաշվառման աղյուսակում կատարեցին համապատասխան նշումներ: Ուսուցչուհին կատարեց դասհարցում և գնահատեց աշակերտներին: 
Դասն օրինակելի էր , անցավ ակտիվ մթնոլորտում: Աշակերտների բանավոր և գրավոր խոսքն արտահայտիչ էր և անսխալ, դասին նրանց պատրաստվածության մակարդակը գերազանց էր և գոհացուցիչ, որը հիացրեց նաև  դասին ներկա  մանկավարժական անձնակազմին:
9.Կահավորվածությունը՝   գերազանց:              
10. Ներկաները.   Դպրոցի տնօրենԱ. Հովհաննիսյանհումանիտար մեթոդմիավորման նախագահԻ. Թևանյան , ֆիզիկայի ուսուցչուհի ` Ս. Սարգսյանկենսաբանության ուսուցչուհիԱ. Կոստանդյան:












Комментариев нет:

Отправить комментарий