пятница, 23 ноября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Բաց դաս ,, Հայոց պատմություն ,, առարկայից 10-րդ դասարանում


1.Օրվա իրադարձությունը՝   Բաց դաս 10-րդ դասարանում
2.Առարկան ՝ «Հայոց պատմություն»
3.Դասի թեման/ վերնագիրը  «Արտաշեսյան թագավորություն » բաժնի կրկնություն
4.Կատարման ժամկետը՝    22.11.2018
5.Պատասխանատուն՝     Հումանիտար մ/մ՝ Ի. Թևանյան
6. Ուսուցիչ՝     Պատմության ուսուցչյուհի՝ Գ,. Էլչիբեկյան
7.Նպատակ /ներ/ ը.   
*      Համակարգել աշակերտների ստացած գիտելիքները,հարց ու պատասխանի միջոցով ամրապնդել ձեռք բերած գիտելիքները:
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Հայոց պատմության ուսուցչուհին ՝ Գ. Էլչիբեկյանը դասը սկսեց փոքրիկ դասախոսությամբ՝ ներկայացնելով դասի թեման և նպատակները: Այնուհետև  աշակերտները ներկայացրին Արտաշեսյան արքայատոհմը՝  մանրամասն ներկայացնելով նշանավոր արքա՝ Տիգրան Մեծի գործունեությունը և կատարած աշխատանքները: Կարևորեցին նրա դերը հայոց պատմության մեջ: Այնուհետև քարտեզին ցույց տվեցին Տիգրան Մեծի գրաված տարածքները:Ուսուցչուհին աշակերտներին բաժանեց քարտեր,որոնց մեջ զետեղված էր հարցեր ամբողջ «Արտաշեսյան թագավորություն»-ից: Աշակերտները հարցերին պատասխանեցին անթերի: Ուսուցչուհու կողմից պատրաստված տոհմածառի վրա աշակերտները գրեցին Արտաշեսյան արքաներին, կառավարման տարեթվերը՝ ժամանակագրական հաջորդականությամբ: Այնուհետև  ցուցադրվեց տեսաֆիլմ՝ նվիրված Տիգրան Մեծին և Տիգրանակերտ մայրաքաղաքի կառուցմանը: Դասի վերջում աշակերտները նշեցին տեսաֆիլմից ստացած գիտելիքները:  Դասն անցավ ակտիվ մթնոլորտում : Ուսուցչուհին կատարեց գնահատում:
9.Կահավորվածությունը՝    Գերազանց:
10. Ներկաները.   Դպրոցի տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան,հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Ի. Թևանյան, կենսաբանության ուսուցչուհի՝ Ա. Կոստանդյան, դասվար՝ Վ. Միանսյան, գրադարանավարուհի՝ Վ. Սիմոնյան, անգլերենի ուսուցչուհի՝ Մ. Օսիպյան:

             


                                     







Комментариев нет:

Отправить комментарий