четверг, 11 апреля 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Բաց դաս ,, Մաթեմատիկա ,, առարկայից 5-րդ դասարանում


   1.Օրվա իրադարձությունը՝ 
Բաց դաս  5-րդ դասարանում
2.Առարկան  << Մաթեմատիկա>>
3.Դասի  թեման/ վերնագիրը 
<<Կոտորակների բաժանումը >>
4.Կատարման ժամկետը՝    11.04.2019թ.
5.Պատասխանատուն՝     Առարկայական մեթոդմիավորման նախագահ 
Վ. Մինասյան
6. Ուսուցիչ՝     Հ. Ազատյան
7.Նպատակ /ներ/ ը.
1.      Կարողանալ թվաբանական գործողություններ կատարել կոտորակների հետ։
2.      Իմանա կոտորակների բաժանման կանոնը և նրա բացատրությունը։
3.      Կարողանան տեսական գիտելիքներն օգտագործել գործնական բնույթի խնդիրներում։
4.      Խթանել սովորողների ինքնուրույն մտածողությունը։
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2019թ.-ի ապրիլի 11-ին<<Մաթեմատիկա>> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում Եղեգի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց բաց դաս 5-րդ դասարանում: Ուսումնական պարապմունքի սկզբում կատարվեց հին նյութի հարցում՝ <<Հարց ու պատասխան>> մեթոդի կիրառումով: Նոր նյութի մատուցումն ուսուցչուհին սկսեց <<Մտագրոհ>> մեթոդի կիրառմամբ և դասախոսությամբ՝ օգտագործելով պաստառ և բերելով օրինակներ: Այնուհետև կշռադատում փուլում՝ քննարկումով, հարց ու պատասխանի կիրառմամբ ամփոփեցին նոր նյութը,որից հետո աշակերտները կատարեցին դասագրքի գործնական վարժությունները: Դասի վերջում հանձնարարվեց  տնային աշխատանքը:
9.Կահավորվածությունը՝   գերազանց
10. Ներկաները.   Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, առարկայական մեթոդմիավորման նախագահ՝  Վ. Մինասյան, հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Ի. Թևանյան, անգլերենի ուսուցչուհի՝ Լ. Մանուկյան, քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի՝ Ա. Կոստանդյան։







Комментариев нет:

Отправить комментарий