пятница, 19 апреля 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - "Прощай, Азбука!"


2019 թվականի ապրիլի 19-ին Եղեգի միջնակարգ դպրոցում հերթական անգամ տեղի ունեցավ գունավոր և գեղեցիկ միջոցառում: Հանդիսությունների դահլիճը, ուր հավաքվել էին ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ, տոնական տեսք էր ստացել  2-րդ դասարանի միակ աշակերտուհի  Ա. Գյուրջյանի բացման խոսքով ազդարարվեց միջոցառման սկիզբը: Աշակերտուհին իր ընկերների համատեղ աջակցությամբ՝ ասմունքի, երգ ու պարի միջոցով ներկայացրեց ամբողջ տարվա ընքացքում ռուսաց լեզվից ձեռք բերած գիտելիքները: Միջոցառումն անցավ ուրախ ու ջերմ մթնոլորտում՝ ժպիտներ պարգևելով թե՛ ծնողներին, թե՛ ուսուցչական կոլեկտիվին և թե՛ աշակերտներին:                        
Վերջում ռուսաց լեզվի ուսուցչուհի Հ.Գրիգորյանը շնորհավորեց իր սանին տոնի կապակցությամբ՝ կարևորելով ռուսերենի դերը ուսումնառության ճանապարհին: Շնորհավորանքի խոսքերով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ա.Հովհաննիսյանը՝ գոհունակություն հայտնելով ուսուցչուհուն՝ արդյունավետ ու նվիրված աշխատանքի և գեղեցիկ միջոցառման համար, իսկ աշակերտուհուն հանձնեց գրաճանաչության վկայագիր՝մաղթելով նորանոր հաջողություններ:





















Комментариев нет:

Отправить комментарий