четверг, 18 апреля 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Անառիկ ամրոց,մեսրոպյան այբուբեն ,,


1.Օրվա իրադարձությունը՝   <<Այբուբենի  տոն>>                                                                     2.Անվանումը՝    <<Անառիկ ամրոց, մեսրոպյան այբուբեն>>
3.Կատարման ժամկետը՝    17.04.2019թ.
4.Պատասխանատուն՝    առարկայական մեթոդմիավորման նախագահ` Վ. Մինասյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  դասվար` Ջ. Արզումանյան
6. Նպատակ /ներ/ ը. 
  v  Կարևորել հայոց այբուբենի դերն ու նշանակությունը ազգի պահպանման գործում:
  v  Ներկայացնել հայոց այբուբենը`որպես մշակույթի ժառանգության գանձ:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
 Դասվար  Ջ.Արզումանյանը ողջունեց ներկաներին, ապա շնորհավորեց  առաջին դասարանցիներին տառաճանաչության կապակցությամբ: Աշակերտները հանդես եկան երգ ու պարով: Գրական հերոս <<Կիկոսի>> օրինակով աշակերտները կարևորեցին գրաճանաչության դերն ու նշանակությունը իրենց կյանքում: Սալիկահանդեսի միջոցով ցուցադրվեց աշակերտների գրաճանաչության ուսուցման մեկամյա  ուղին:
   Շնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն` Ա.Հովհաննիսյանը:
8.Կահավորվածությունը՝   գերազանց:
9.Մասնակցում  էին   1-4-րդ   դասարանների  աշակերտները: 
10.Ներկաները.   Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ` Ա. Մնացականյան, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:














Комментариев нет:

Отправить комментарий