вторник, 23 апреля 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Երկրաչափական պատկերներ ,, պատի թերթի լույս ընծայում



1.Օրվա իրադարձությունը՝    <<Պատի  թերթի  լույս ընծայում>>
2.Անվանումը՝   <<Երկրաչափական պատկերներ>>
3.Կատարման ժամկետը՝    22.04.2019թ
4.Պատասխանատուն՝   Առարկայական մեթոդմիավորման նախագահ Վ.Մինասյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Ջ.Արզումանյան
6.Նպատակ /ներ/ ը. 
1.Տեղեկություններ հաղորդել երկրաչափական պատկերների մասին:
2.Ամրապնդել աշակերտների ունեցած գիտելիքները  <<Մաթեմատիկա>> առարկայից:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
2019թվականի ապրիլի 22-ին <<Մաթեմատիկա>> առարկայի  մակարդակի ուսումնասիրության շրջանակներում Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ պատի թերթի լույսընծայում`<<Երկրաչափական պատկերներ>> խորագրով: Դասվար Ջ. Արզումանյանը ողջունեց ներկաներին: Կարևորելով  երկրաչափական պատկերների  դերը մաթեմատիկայում`ուսուցչուհին  տեղեկացրեց հետաքրքիր փաստեր երկրաչափական պատկերների մասին, որոնք  գործնականորեն կիրառելի են նաև առօրյայում:
1-ին դասարանի աշակերտները ներկայացրեցին  երկրաչափական պատկերները և տվեցին դրանց սահմանումները: Վերջում Ա. Հովհաննիսյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով:
8.Կահավորվածությունը՝    Գերազանց
9.Մասնակցում  էին    1-ին  դասարանի  աշակերտները:
10. Ներկաները`  Տնօրեն`Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ`Ա. Մնացականյան, ուսուցիչներ և աշակերտներ:








Комментариев нет:

Отправить комментарий