среда, 8 апреля 2015 г.

Ցերեկույթ Եղեգի միջնակարգ դպրոցում

1. Օրվա իրադարձությունը՝    ցերեկույթ:
2. Անվանումը՝   <<Մետաղները պատերազմում>>:
3. Կատարման ժամկետը՝    07.04.2015թ.      
4. Պատասխանատուն՝    բնագիտական  մ/մ  նախագահ՝  Ն.Ստեփանյան:
5.Կազմակերպիչ /ներ/ ը՝   քիմիայի  ուսուցչուհի՝ Ն.Ստեփանյան:
6. Նպատակ /ներ/ ը
Ø <<Մետաղներ>> թեմայի ամփոփում:
Ø Երկաթ, ալյումին, պղինձ և հազվագյուտ մետաղների ֆիզիկական, քիմիական հատկությունները, ստացումը, կիրառման ոլորտները:

Ø Մետաղական օգտակար հանածոների նմուշների ցուցադրում:
Ø Դրանց օգտագործումը արդյունաբերության մեջ:
Ø   Գրական և պատմական ակնարկներ՝ նշված մետաղների ռազմական ոլորտում կիրառման մասին:
Ø Քիմիա առարկայի կապը գրականության և երաժշտության հետ:
Ø Բարոյա-հոգեբանական,հայրենասիրական դաստիարակություն՝. <<Ոչ պատերազմին>>:
7. Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/.

Միջոցառումն սկսվեց <<Մետալիկա>> խմբի ձայնագրությունով: Այնուհետև աշակերտները շնորհանդեսի տարբերակով ներկայացրին երկաթի, ալյումինի, պղնձի և ազնիվ մետաղների զեկուցումները, որոնցում մետաղները ներկայացվեցին քիմիայում, աշխարհագրության, պատմության ու գրականության մեջ: Ընթացքում հնչեց պատերազմական թեման՝ Դմիտրի Շոստակովիչի <<Լենինգրադյան>> սիմֆոնիայից: Անդրադառնալով հանճարեղ լոռեցուն՝ Միգ-1 կործանիչների նախագծողներից մեկին՝ Արտեմ Միկոյանին՝ ընթերցեցին Թումանյանի <<Լոռեցի Սաքոն>> պոեմից հատված: Նրանք նկարագրեցին Անդրանիկի մուտքը Ղափան ՝ պղնձե քաղաք: Վերջում հիշատակվեց նաև Սերո Խանզադյանի <<Մխիթար Սպարապետ>>-ից մի դրվագ՝ կապված Դավիթ Բեկի ու զինագործ  Պղինձ Արթինի պղինձ ձուլելու, զենք պատրաստելու արվեստի հետ: Ցուցադրվեց  Էջմիածնում պահվող Գեղարդը՝ Հիսուսի կողը՝ մխրճված տեգը արծաթե պատյանում: Միջոցառումն ընթացավ <<Ոչ պատերազմին>> կարգախոսով:  

8.Կահավորվածությունը՝     լավ :

9.Մասնակցում էին    6-11-րդ   դասարանների աշակերտները:                   10.Ակտիվ էին.  բոլոր աշակերտները:         11. Ներկաները.                                                Դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ:


Комментариев нет:

Отправить комментарий