понедельник, 6 апреля 2015 г.

Սուրբ Զատիկը Եղեգի միջնակարգ դպրոցում

Ս/թ ապրիլի 4-ին Եղեգի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց Զատիկին նվիրված միջոցառում:Սցենարի հեղինակը  8-րդ դասարանի դասղեկ Միլենա Օսիպյանն էր,ով  համագործակցելով ԱԽ-ի,ՄԽ-ի,ԾԽ-ի հետ ,օրը դարձրեց հիշարժան,հետաքրքիր և ուրախ:Աշակերտները խաղացին 7 տեսակի ձվախաղեր,պարեցին հայկական ազգային պարեր,երգեցին Զատիկը գովերգող երգեր:Բոլոր աշակերտները ստացան Վորլդ Վիժնի կողմից նախատեսված նվերները:Այնուհետև համտեսեցին  ԾԽ-ի կողմից պատրաստված չամչով փլավը և գաթան:

                                     Քրիստոս հարյավ ի մեռելոց,
                                   Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:



















Комментариев нет:

Отправить комментарий