пятница, 17 апреля 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց

1. Օրվա իրադարձությունը՝    անկյան թարմացում , գեղագիտական - վիկտորինա:
2. Անվանումը՝   <<Մեր մեծերը>> , <<Երգ ու տաղ>>:
3. Կատարման ժամկետը՝    15.04.2015թ.      
4. Պատասխանատուն՝    տնօրեն՝ Մ.Գանդալյան:
5.Կազմակերպիչ /ներ/ ը՝   գրադարանավար՝ Ն.Իսակյան, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Ա.Մնացականյան:
6. Նպատակ /ներ/ ը

Ø Գրողների՝ երգ դարձած ստեղծագործությունների ունկնդրման շնորհիվ բարձրացնել աշակերտների գեղագիտական ճաշակը:
Ø Դերային խաղի միջոցով զարգացնել աշակերտների գեղարվեստական խոսքը և երևակայական մտածողությունը:
Ø Իմանան ապրիլ ամսվա ծնված մեծերին:
7. Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/.
Վիկտորինայի սկիզբն ազդարարվեց Մեսրոպ Մաշտոցի այբուբենի աղոթքով:  Գեղագիտական-վիկտորինան տեղի
ունեցավ 2 փուլով՝ երգ ու տաղ: Բոլոր հարցերը ներառված էին ապրիլ ամսվա մեծերի կյանքից ու գործունեությունից և ցուցադրվում էին սալիկահանդեսով: Թիմերն այբուբենի տառերից  ընտրում էին թաքնված հարցերը և բանավոր պատասխանում: Աշակերտները ցուցաբերեցին ակտիվություն: Հաղթող ճանաչվեց <<Երգ>>թիմը: Վիկտորինային գարնանային տրամադրություն հաղորդեց Միսաք Մեծարենցի <<Երազ օրեր>>(Կարմիր ծաղիկ մը գարուն) բանաստեղծության  երաժշտական կատարումը:Վիկտորինան ավարտվեց ապրիլ ամսվա ծնված Ղ.Աղայանի
<<Անահիտ>> հեքիաթի բեմականացմամբ:
8.Կահավորվածությունը՝     գերազանց :
9.Մասնակցում էին   1-12-րդ   դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին.     բոլոր աշակերտները, հատկապես՝ Ալեն Ղուկասյանը, Մարիա Մարկոսյանը,Դավիթ Առաքելյանը, Արմեն Առաքելյանը, Հրանտ Գևորգյանը, Մարգարիտա Գևորգյանը , Գառնիկ Սահակյանը:
11. Ներկաները.  Դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանը, ուսուցիչներ, ծնողներ, համայնքի բնակիչներ և աշակերտներ:

12. Հրավիրվածները.  Ծնողներ և  համայնքի բնակիչներ:


 
                                   


Комментариев нет:

Отправить комментарий