среда, 22 апреля 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Ֆրանկոֆոնիայի օրվան:

1. Օրվա իրադարձությունը՝    միջոցառում:
2. Անվանումը՝   <<Հայտնի ֆրանսահայեր>> և <<Ֆրանսիական իմպրեսիոնիզմը>>:
3. Կատարման ժամկետը՝   21.04.2015թ.      4. Պատասխանատուն՝   դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյան:
5.Կազմակերպիչ /ներ/ ը՝   քիմիայի  ուսուցչուհի՝ Ն.Ստեփանյան,գրադանավար՝ Ն.Իսակյան, անգլերենի ուսուցչուհի՝ Մ.Օսիպյան:
6. Նպատակ /ներ/ ը.
.Ճանաչել Ֆրանսիան, ծանոթանալ ֆրանսիական մշակույթին:
.Իմանալ Հայաստանի պատկանելիությունը ֆրանկաֆոն տարածքին:
.Ծանոթանալ ֆրանսերեն լեզվի հնչեղությանը:
.Ճանաչել հայտնի ֆրանսահայերին և նրանց ստեղծագործությունները:
.Գիտակցել նրանց դերը հայոց մեջ:
.Նրանց դերը ֆրանսիական մշակույթում:
7. Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/.
Դպրոցի տնօրեն Մ.Գանդալյանը ներկայացրեց մարտի 20-ը որպես Ֆրանկոֆոնիայի օր: Նա ներկայացրեց

Հայաստանի մասնակցությունը ֆրանկաֆոն երկրների համագործակցության միջազգային կազմակերպությանը, ինչպես նաև մյուս ֆրանկաֆոն երկրները: Հնչեցին Ֆրանսիայի և Հայաստանի օրհներգերը: Ն.Ստեփանյանը ներկայացրեց ֆրանսիական իմպրեսիոնիզմը, իմպրեսիոնիզմի ծագումը և Ռավելի ու Դեբյուսու ստեղծագործությունների ներքո դիտեցին Մանեի, Մոնեի, Դեգայի նկարները: Նշվեց իմպրեսիոնիզմի ազդեցությունը հայկական մշակույթում և կանգ առնվեց Կոմիտաս-Դեբյուսի կապի վրա:
Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր հայտնի ֆրանսահայերին: Հնչեցին Շառլ Ազնավուրի , Միշել Լեգրանի , Անրի Վեռնոյի, Գառզոյի , Ժանսեմի, Միսաք Մանուշյանի , Քրիստիան Լեգրանի կենսագրություները, լսվեցին և դիտվեցին համապատասխանաբար նրանց ստեղծագրությունները, հատված <<Մայրիկ>> ֆիլմից:
8.Կահավորվածությունը՝    գերազանց :        9.Մասնակցում էին . դպրոցի ուսուցիչները, օպերատորը,պրակտիկանտը:
10. Ներկաները.                                                 Դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանը և աշակերտները:





Комментариев нет:

Отправить комментарий