понедельник, 15 мая 2017 г.

,,Մեր մեծերը,, ցուցատախտակի թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝ ցուցատախտակի թարմացում:                                                     2.Անվանումը՝    << Մեր  մեծերը>>:                                   3.Կատարման ժակետը`   15.05.2017թ.:                           4.Պատասխանատուն՝    տնօրեն `Մ. Գանդալյան:        5. Կազմակերպիչ /ներ/ը՝  գրադարանավար  Ն.   Իսակյան:                                         6.Համագործակցողները՝   ֆիզիկայի ուսուցչուհի  Մ.Ավագյան:                                                     7.Նպատակ /ներ/ ը. 
. Իմանան մայիս  ամսվա  ծնված մեր  մեծերին:              .Կարևորելով  ընտանիքի  և շրջապատի ազդեցությունը  մարդու, անհատի բնավորության կազմավորման ու դաստիարակության գործում ՝ ծանոթացնել  նաև  նրանց  ընտանիքների   անդամներին   լուսանկարներով , առկա նկարներով:     .Մանրամասն տեղեկություններ, հետաքրքիր պատմություններ  իմանան Նիկոլայ Կոպեռնիկոսի  կյանքի ու գործունեության, ինչպես նաև նրա ընտանիքի մասին:
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Գրադարանավար  Ն. Իսակյանը սկզբում  նշեց, որ մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ , թարգմանիչ  , իրավաբան , տնտեսագետ  Նիկոլայ Կոպեռնիկոսին ներկայացնելու համար համագործակցել են ֆիզիկայի ուսուցչուհի Մ.Ավագյանի հետԱյնուհետև Սվետլանա Գրիգորյանն  անդրադարձավ  Կոպեռնիկոսի  կյանքին ու գործունեությանը,Միլենա Պողոսյանը   տեղեկացրեց հետաքրքիր  պատմություններ նրա կյանքից, Սեյրան Խաչատրյանը բացահայտեց նրա կայացումը, իսկ  Սիրանուշ Սահակյանն էլ ընթերցեց ,թե ինչպես  է Կոպեռնիկոսի գերեզմանի վայրը երկար ժամանակ անհայտ  մնացել,սակայն 2005 թվականին Ֆրոմբորկի մայր տաճարում իրականացված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է մարդու գանգ և ոտքերի ոսկորներ։ Աճյունի այդ մնացորդների և Կոպեռնիկոսի գրքերից մեկում հայտնաբերված երկու մազերի համեմատական ԴՆԹ-անալիզն ապացուցեց, որ հայտնաբերվել են հենց Կոպեռնիկոսի աճյունի մնացորդները:                                        Վերջում  նկարների միջոցով  ցուցադրվեց  այն տունը , որտեղ  ծնվել է Կոպեռնիկոսը, նրա  աշտարակը՝  Ֆրոմբորկում , կիսանդրին`  Կրակովում:
8.Կահավորվածությունը՝ գերազանց:                                                                             9.Մասնակցում էին`    7–12–րդ  դասարանների աշակերտները:                                         10. Ներկաները.   Տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ։







Комментариев нет:

Отправить комментарий