вторник, 23 мая 2017 г.

,, Հոգևոր ազգային արժեքներ,, խմբակի հաշվետու միջոցառում:

1.Օրվա իրադարձությունը՝   <<Հոգևոր ազգային արժեքներ>> խմբակի հաշվետու միջոցառում:
2.Անվանումը՝   <<Հոգևոր ազգային արժեքներ>> խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվություն:
3.Կատարման ժամկետը՝   23.05.2017թ.:
4.Պատասխանատուն՝   տնօրեն՝ Մ. Գանդալյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   <<Հոգևոր ազգային արժեքներ>> խմբակի ղեկավար՝ Մ. Ադամյան:
6.Նպատակ /ներ/ ը. 
v  Ամփոփել 2-րդ կիսամյակի խմբակի կատարած աշխատանքները:
v  Ներկայացնել տաղավար տոներից Վարդավառը:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
   2017 թվականի մայիսի 23-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Հոգևոր ազգային արժեքներ>> խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվությունը՝սալիկահանդեսի տեսքով:
  Սկզբում
խմբակի ղեկավար Մ.Ադամյանն անդրադարձավ կատարած աշխատանքներին՝ ի ցույց դնելով համապատասխան նկարներ: Խոսեց տերունական տոներից՝ համառոտ ներկայացնելով տաղավար տոները:Այնուհետև նշեց,քանի որ Վարդավառը տոնվում է հունիս ամսում,որպես խմբակի հաշվետու միջոցառում՝ կանդրադառնան  հենց այդ տոնին:
 Աշակերտները մանրամասն տեղեկություններ  հայտնեցին Վարդավառի՝Պայծառակերպության տոնի մասին՝ ներկայացնելով խորհուրդն ու տոնակատարությունը:
  Վերջում տնօրեն Մ. Գանդալյանը շնորհակալություն հայտնեց խմբակի ղեկավարին և աշակերտներին արդյունավետ գործունեություն ծավալելու համար:
8.Կահավորվածությունը՝    լավ:
9.Մասնակցում  էին՝    7-ից 10-րդ  դասարանների  աշակերտները: 
10. Ներկաները.  Տնօրեն,ուսուցիչներ,աշակերտներ:









Комментариев нет:

Отправить комментарий