понедельник, 15 мая 2017 г.

,,Հետաքրքրաշարժ քիմիա,, ցուցատախտակի բացում


1.
Օրվա իրադարձությունը՝    Ցուցատախտակի բացում
2.Անվանումը՝   << Հետաքրքրաշարժ քիմիա>>
3.Կատարման ժամկետը՝    11.05.2017թ.
4.Պատասխանատուն՝    Առարկայական մեթոդմիավորման նախագահ Ա. Պողոսյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Ս. Սարգսյան
6.Նպատակ /ներ/ ը. 
1. Իմանան մեր տարածաշրջանում տարածված մետաղները:
2.Կարևորեն մետաղների դերն ու նշանակությունը:
3. Իմանան այն սննդամթերքները, որոնցում նրանք առկա են:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
2017 թվականի մայիսի 11-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Հետաքրքրաշարժ քիմիա>> խորագրով ցուցատախտակի բացում: Սկզբում քիմիայի ուսուցչուհի Ս.Սարգսյանը տեղեկություններ հայտնեց մետաղների մասին, որից հետո աշակերտները ներկայացրին ՀՀ-ում տարածված մետաղներից ոսկին և պղինձը՝ խոսելով նրանց հատկությունների, նշանակության և տարածվածության մասին: Այնուհետև սալիկահանդեսի և դիտակտիկ նյութերի միջոցով ներկայացրին և ցուցադրեցին պղնձով և ոսկով հարուստ սննդամթերքներ՝ հնդկաձավար, կակաո, պնդուկ, պոպոկ, արևածաղկի սերմեր, քնջութ, շոկոլադ, լոբի և սև պղպեղ: Վերջում դիտեցին տեսանյութ ոսկու հայտնաբերման և ստացման մասին:
8.Կահավորվածությունը՝    Գերազանց
9.Ստեղծվել  է    << Հետաքրքրաշարժ քիմիա >> խորագրով  ցուցատախտակը:  
10.Մասնակցում  էին    7-րդ, 8-րդ և 10-րդ  դասարանների  աշակերտներ՝ Միլենա Պողոսյանը, Սիրանուշ ՍահակյանըՄարգարիտա Գևորգյանը, Սվետլաննա Գրիգորյանը, Մարիա Մարկոսյանը:

11. Ներկաները.  Տնօրեն՝ Մ. Գանդալյան, ԴՍԿ՝ Ն. Իսակյան, ուսուցիչներ, աշակերտներ:









Комментариев нет:

Отправить комментарий