вторник, 23 мая 2017 г.

Եղեգի միջնակարգ դպրոցի ,, Արևի ջերմ ճառագայթներ ,, աշակերտական խորհրդի 2-րդ կիսամյակի կատարած աշխատանքների ամփոփում

2017 թվականի  մայիսի  23-ին Եղեգի միջնակարգ  դպրոցում  տեղի ունեցավ  Աշակերտական խորհրդի  և նրա  նախագահի  2-րդ  կիսամյակի  հաշվետվությունների  ամփոփում :
ԱԽ  նախագահ  Ս. Խաչատրյանը    հանդես եկավ  զեկույցով՝  ներկայացնելով  2016-2017  ուստարում   իրականացրած   աշխատանքները՝ գնահատելով և կարևորելով բոլոր հանձնախմբերի կատարած գործունեությունը: Ուսումնադաստիարակչական  աշխատանքներ  իրականացնելու , կազմակերպական  , գործնական  աշխատանքներում   ԱԽ-ին  աջակից լինելու  համար ԱԽ նախագահի կողմից պատվոգրեր ստացան  դպրոցի տնօրեն Մ. Գանդալյանը , ԴԱԿ  Ն. Իսակյանը, ԱԽ քարտուղար  Ս. Գրիգորյանն էլ՝ իր պարտականությունները հավուր պատշաճի կատարելու համար:  Հատուկ շնորհակալության  արժանացան  դպրոցի հայոց լեզվի և  գրականության ուսուցիչներ  Մ. Կոստանյանն ու Մ. Ադամյանը , բնագիտության ուսուցչուհի  Մ. Ավագյանը  և  հասարակագիտության ուսուցչուհի Ա. Առաքելյանը ՝ ԱԽ-ին սերտորեն  համագործակցելու համար:
Տեսանյութով ամփոփվեց  ԱԽ-ի  2-րդ կիսամյակի  կատարած  աշխատանքները:

Վերջում տնօրեն Մ.Գանդալյանը շնորհակալություն հայտնեց ԱԽ նախագահին և բոլոր հանձնախմբերին՝ ակտիվություն ցուցաբերելու և բեղուն գործունեություն  իրականացնելու համար:






Комментариев нет:

Отправить комментарий