пятница, 19 мая 2017 г.

,,Մայիսյան մեծագույն սխրանքը ,,

1.Օրվա իրադարձությունը՝   Միջոցառում՝  նվիրված  Շուշիի ազատագրման  25- ամյակին
2.Անվանումը՝   <<Մայիսյան մեծագույն սխրանքը>>
3.Կատարման ժամկետը՝   19.05.2017թ.
4.Պատասխանատուն՝    Հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝  Մ.Կոստանյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    Պատմության ուսուցչուհի Ա. Առաքելյան
6Համագործակցող/ները/`«Ազգային երգ ու պար» խմբակի սաները՝ ղեկավար Մ.Օսիպյան, զինղեկ Ժ. Մինասյան
7.Նպատակ /ներ/ ը.    
·         Հիշատակել Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձը:
·         Աշակերտների մեջ արթնացնել ռազմահայրենասիրական ոգին,կարևորել մայիսյան հաղթանակների դերն ու նշանակությունը:
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Պատմության ուսուցչուհի Ա. Առաքելյանի և զինղեկ Ժ. Մինասյանի  ողջույնի ու շնորհավորական խոսքերով մեկնարկվեց տոնական միջոցառման սկիզբը` նվիրված Արցախյան ազատամարտի մեծագույն սխրանքի` Շուշիի ազատագրման 25-ամյակին: Շուշիի հաղթանակը  հայ ժողովրդի համար ապրելու ու արարելու, ինքնության ու հարատևության համար հաղթանակների խորհրդանիշ է : Այն հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից,  կատարյալ հաղթանակն էր Արցախյան ազատամարտում: Աշակերտներն արտասանեցին՝ փառաբանելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու ոգին,  հայրենասիրական երգերով գովաբանեցին հող հայրենին և նրա հերոս զավակների սխրանքները, հանդես եկան նաև  ազգագրական պարային կատարումներով: Այնուհետև ցուցադրվեց  Շուշիի ազատագրման մարտական գործողության վերաբերյալ տեսաֆիլմ: Միջոցառման ավարտին շնորհավորական խոսքերով  հանդես եկան դպրոցի տնօրեն Մ. Գանդալյանը և   Կապանի զինկոմիսարիատի  զորակոչային բաժանմունքի պետ, մայոր Սմբատ Դադոյանը:
9.Կահավորվածությունը՝   գերազանց:
10.Մասնակցում էին ՝   4–12–րդ դասարանների աշակերտները:
11. Ներկաները.   տնօրեն Մ. Գանդալյան, ուսուցիչներ, աշակերտներ,ծնողներ։

12Հրավիրվածները.  Կապանի զինկոմիսարիատի  զորակոչային բաժանմունքի պետ, մայոր Սմբատ Դադոյան,Կապանի  զորահավաքային բաժանմունքի տրանսպորտի խմբի հաշվառման տեսուչ, կրտսեր սերժանտ Նվեր Գրիգորյան, համայնքապետ Վ. Մարկոսյան:









Комментариев нет:

Отправить комментарий