четверг, 25 мая 2017 г.

,,Կենգուրուի հետքերով,, խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվություն

1.Օրվա իրադարձությունը՝  Հաշվետու  միջոցառում
2.Անվանումը՝ <<Կենգուրուի հետքերով>>  խմբակի  2-րդ կիսամյակի հաշվետվություն
3.Կատարմանժամկետը՝  25.05.2017թ.
4.Պատասխանատուն՝  տնօրեն ՝ Մ.Գանդալյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝<<Կենգուրուի հետքերով>>  խմբակի  ղեկավար Մ.Ավագյան
6.Նպատակ /ներ/ ը. Ամփոփել 2-րդ կիսամյակի խմբակի կատարած աշխատանքները:
7.Համառոտնկարագրությունը /կառուցվածքը, տարբերմասերիկենսագործումը և այլն/:
2017թ. մայիսի 25-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Կենգուրուի հետքերով>> խմբակի հաշվետու միջոցառում՝ խաղ-մրցույթի տեսքով:Նախօրոք ձևավորվել էին  <<Զույգ թվեր>> և <<Կենտ թվեր>> անուններով թիմերը: Խաղ-մրցույթը բաղկացած էր 2 փուլից, իսկ հարցերն ու խնդիրները ընտրվել էին <<Կենգուրուի >> խնդրագրքերից:Սկզբում թիմի ավագները ողջունեցին միմյանց՝ մաղթելով հաջողություն, այնուհետև աշակերտները մրցեցին՝ բավականին ակտիվություն  ցուցաբերելով և բացահայտելով իրենց գիտելիքներն ու արագ կողմնորոշվելու ընդունակությունները:
Վերջում հաղթող<< Զույգ թվեր >> թիմն ու ակտիվ ԿԱՊԿՈՒ աշակերտ Ս. Սիմոնյանը  տնօրեն Մ.Գանդալյանի կողմից արժանացան պատվոգրերի:
8.Կահավորվածությունը՝ լավ:
9.Մասնակցում էին՝  2-4-րդ դասարանների  աշակերտները:
10. Ներկաները. Տնօրեն` Մ. Գանդալյան, ԴԱԿ` Ն.Իսակյան, ուսուցիչներ և աշակերտներ:



















Комментариев нет:

Отправить комментарий