понедельник, 1 мая 2017 г.

Խաղ-մրցույթ` ,, Ամենախելացին ,,

1.Օրվա իրադարձությունը՝   Խաղ-մրցույթ  2.Անվանումը՝ <<Ամենախելացին>>             3.Կատարման ժամկետը` 28.04.2017թ.        4.Պատասխանատուն՝ Առարկայական մեթոդմիավորման նախագահ ՝ Անուշ Պողոսյան                                                               5. Կազմակերպիչ /ներ/ը՝ Անուշ Պողոսյան, Մարինե Գրիգորյան                     6.Նպատակ /ներ/ ը.
·        .  Զարգացնել աշակերտների տրամաբանությունը,  արագ կողմնորոշվելու ունակությունը  և մրցակցային տարրը
     . Հարստացնել նրանց բառապաշարը
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/: 
<<Մայրենի >> առարկայի մակարդակի ուսումնասիրությունը  եզրափակվեց  <<Ամենախելացին>> խաղ-մրցույթով: 3-րդ դասարանի  դասվար Անուշ Պողոսյանը  ողջունեց  ներկաներին  և  հարթակ հրավիրեց  8 մերօրյա հերոսներին՝ կրտսեր դպրոցի բոլոր աշակերտներին՝ նրանց մաղթելով  տպավորիչ, դիտարժան  և հետաքրքիր խաղ: Նախօրոք ձևավորվել էր հանձնաժողով , որը պետք է արձանագրեր արշակերտների արդյունքները :Յուրաքանչյուր մասնակից  հանդես եկավ  ողջույնի խոսքով՝ ներկայացնելով իր կենսագրական տվյալները , նախասիրություններն ու երազանքները՝ մեջբերելով նաև  կյանքին և խաղին  առնչվող մտքեր նշանավոր մտածողներից:Ամեն փուլից առաջ մասնակիցները կատարելով  գաղտնազերծում քայլը՝ որոշում էին, թե ինչ հաջորդականությամբ պետք է խաղան : 1-ին փուլում  նրանց տրվեց  2-ական հարց , որից հետո նվազագույն միավորներ վաստակած 2 աշակերտ լքեցին խաղը:Հաջորդ  փուլ անցած 6 աշակերտ  ըստ հերթականության  պատասխանեցին  իրենց նախընտրած թեմայի / <<Գոյական>>,<< Ածական>>, << Բայ >>,  <<Թվական >>, <<Հնչյունաբանություն >> և << Գաղտնիք>> / հարցերին: Այս փուլից դուրս մնաց ևս 2 աշակերտ : 3-րդ փուլի  համար նախատեսված էր գուշակել մուլտֆիլմների վերնագրերը:Հաղթող ճանաչվեց 4-րդ դասարանի աշակերտ Արամ Պողոսյանը ՝ դասվար Անուշ Պողոսյանի կողմից արժանանալով << Ամենախելացին>> կրծքանշանին:                                                                     Տնօրեն  Մերի Գանդալյանը,հիացած աշակերտների պատասխաններից, պատվոգրեր շնորհեց ոչ միայն ամենախելացի Արամին, այլ՝ 3-րդ փուլ անցած բոլոր աշակերտներինովքեր ցուցաբերել էին բարձր ակտիվություն:                                                               <<Ամենախելացին>> խաղ-մրցույթն իր ձևափաչով յուրովի էր , տարբերվող, կազմակերպված  բարձր մակարդակով, և ամենակարևորը՝   դպրոցում անց էր կացվում առաջին անգամ:                                                                                                                                      8.Մասնակցում էին՝   1- 4-րդ դասարանի աշակերտները
9.Կահավորվածությունը՝ գերազանց
10. Ներկաները.   Տնօրեն՝  Մ. Գանդալյան , ուսուցիչներ  և աշակերտներ












Комментариев нет:

Отправить комментарий