суббота, 27 мая 2017 г.

ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2017

Վերջին զանգ…վերջին դաս…Եղեգի միջնակարգ դպրոց,նոր շուք ու ճոխություն, անսպառ հույզեր ու ջերմություն … երկու շրջանավարտ՝ 12 տարվա գիտելիքների մեծ ժառանգություն ստացած, կայացած , լավատես, իրական հայացքներով ինքնավստահ նայում են նոր կյանքի աչքերին և մեղմորեն ժպտում:                       Դպրոցի բակը նորովի էր պճնվել ՝ վերջին անգամ դիմավորելու և հաղթական ծափողջյուններով ճանապարհելու իր սաներին:                                                             Ողջյունի խոսքերով հանդես եկան դասղեկ Հ.Գրիգորյանը, տնօրեն Մ.Գանդալյանը, ով ընթերցեց նաև Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանի ուղերձը շրջանավարտներին:Նրանց ողջունեցին և շնորհավորեցին նաև համայնքապետ Վ.Մարկոսյանը, ԴԽ նախագահ Ա.Սիմոնյանը:                                                 Դպրոց մտնելու իրավունքն առաջինը տրվեց 12-րդ դասարանցիներին, իսկ արդեն հանդիսությունների շքեղ սրահում տեղի ունեցավ բարձր մակարդակով կազմակերպված միջոցառումը:                                                                                                                                          Դասղեկը վերհուշով անդրադարձավ իր սաների՝ Սեյրանի և Սամվելի մանկությանը, պատանեկությանը՝ մեկ առ մեկ ներկայացնելով 12 տարիների ընթացքում նրանց  ձեռքբերածն ու ստացած պատվոգրերը:                                                                        Շրջանավարտները հետաքրքիր հումորային, երաժշտական  համարներով, ազգային երգ ու պարով ներկաներին դրական լիցքեր տվեցին:Իրենց ջերմ  խոսքերով նրանց ոգևորեցին կրտսեր և միջին դպրոցի աշակերտները:                                                                   Շրջանավարտները գիտելիքի բանալին, նվերներ և <<երազանքների արկղիկ>>  հանձնեցին դպրոցի միակ առաջին դասարանցուն:Երախտիքի, շնորհավորանքի և հրաժեշտի խոսքեր հղեցին ուսուցիչներին՝մաղթելով արևշատություն և ամենայն բարիք:

Միջոցառման ավարտին տնօրեն Մ.Գանդալյանը,դասղեկ Հ.Գրիգորյանը կրկին շնորհավորեցին Սեյրանին ու Սամվելին՝ մաղթելով բարի երթ ու միայն հաղթանակներ:































Комментариев нет:

Отправить комментарий