2017թ.
հոկտեմբերի 5-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միասնական դաս-միջոցառում՝
<<Հայ զինվորը…>> խորագրով:
Դասը սկսվեց ՀՀ օրհներգի կատարմամբ: Մասնակցում էին
8-12-րդ դասարանների աշակերտները, որպես հյուր՝ ներկա էր նաև համայնքի 2014թ. շրջանավարտ,ապրիլյան
պատերազմի մասնակից Նարեկ Մայիլյանը, ով հաճույքով պատասխանելով աշակերտների հարցերին՝
ներկայացրեց բանակային կյանքն ու առօրյան:
Խմբային
աշխատանքի, զրույց- քննարկումների,վերլուծությունների միջոցով աշակերտները կարևորեցին
պետականությունը, խաղաղությունը,բանակը՝ մնացած բոլոր արժեքների ձեռքբերման ու պահպանման
գործընթացում:Քննարկելով Նժդեհի <<Խաղաղությու՞ն ես ուզում,պատրաստվիր պատերազմի
>>կոչը՝ խմբերից յուրաքանչյուրը արժևորեց
ազգ-բանակ միասնությունը՝ հանդես բերելով իր կողմնորոշումներն ու դրույթները, առաջարկելով
դրանց լուծման ուղիները:
Իրենց
խրախուսական և հայրենասիրական խոսքերով աշակերտներին ոգևորեցին դպրոցի զինղեկ,մայոր
Ժ.Մինասյանը, ուսուցիչներ Ն.Բադալյանն ու Ս. Հարությունյանը:
Դաս-միջոցառումն
ամփոփվեց մեծն Նժդեհի հանճարեղ մտքով.<<Հայրենիքն
ապրում է հայրենասիրությամբ,կործանվում՝ դրա պակասից>>:Այնուհետև աշակերտները
կատարեցին Ռ.Ամիրխանյանի <<Երազ իմ երկիր>> երգը:
Միջոցառումն ավարտվեց <<Պատանի երկրապահ ակումբի>>
նախագահ, 12-րդ դասարանի աշակերտ Գառնիկ Սահակյանի մեջբերած նախադասությամբ.
<<Հայրենիքը սկսվում է զինվորի ոտնահետքից, իսկ սահմանը գծվում է զենքով>>:
Комментариев нет:
Отправить комментарий