четверг, 19 октября 2017 г.

,, Սովորել պատմությունից ,, ցուցատախտակի թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝    ցուցատախտակի թարմացում
2.Անվանումը՝     <<Սովորել պատմությունից>>
3.Կատարման ժամկետը՝    19.10.2017թ.
4.Պատասխանատուն՝    հումանիտար  մեթոդմիավորման նախագահ՝ Մ.Կոստանյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  պատմության  ուսուցչուհի ` Ս.Հարությունյան
6.Նպատակ /ներ/ ը.  Աշակերտներին
·         իրազեկել  հայերի կողմից կատարված գյուտերի մասին՝ կարևորելով դրանց դերն ու նշանակությունն ամբողջ աշխարհում:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Պատմության ուսուցչուհի Ս.Հարությունյանը  սկզբում նշեց, որ ամենատարբեր ժամանակաշրջաններում  տարբեր մայրցամաքներում հայերը հանդես են եկել իրենց հայտնագործություններով, առանց որոնց անհնար էր պատկերացնել աշխարհը:Այնուհետև աշակերտներն անդրադարձան ու  ներկայացրին հայ նշանավոր հեղինակների կատարած գյուտերը, որոնցից են՝ մագնիսական ռեզոնանսային ախտորոշման սարքը/Ռայմոնդ Վահան Դամադյան/,բեռնակիր մեքենաների վրայի  բետոնախառնիչը /Ստեփան Ստեփանյան/,միալծակ ծորակի նախատիպը/Ալեք Մանուկյան/, ԱՄՆ-ի կանաչ դոլարի գույնը/Քրիստոֆեր Տեր-Սերոբյան/, մեքենայի ավտոմատ փոխանցման տուփը /Արթուր Սաֆարյան/, ձեռքերով կառավարվող հաշմասայլակը /Էմիկ Ավագյան/, վաֆլե բաժակներով պաղպաղակի մեքենան /Գարի Թաթոյան/  և այլն:
8.Կահավորվածությունը՝    լավ:
9.Մասնակցում էին  ՝  7-12-րդ դասարանների աշակերտները:
10. Ներկաները.   ԴԱԿ՝ Ն.Իսակյան, ուսուցիչներ և աշակերտներ:






Комментариев нет:

Отправить комментарий