четверг, 19 октября 2017 г.

,, Հետաքրքիր փաստեր շախմատի մասին ,,

1.Օրվա իրադարձությունը՝    Պատի թերթի լույս ընծայում
2.Անվանումը՝     <<Հետաքրքիր փաստեր շախմատի մասին>>
3.Կատարման ժամկետը՝    19.10.2017թ.
4.Պատասխանատուն՝    Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ի. Թևանյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  Շախմատի ուսուցչուհի ` Մ. Օսիպյան
6.Նպատակ /ներ/ ը.
·         Աշակերտներին տեղեկացնել շախմատային  հետաքրքիր փաստերի մասին,
·         Ընդլայնել աշակերտների աշխարհայացքը:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Ուսուցչուհին, ողջունելով ներկաներին, նշեց,որ շախմատն ունի հարուստ ու բազմադարյան պատմություն և լի է հետաքրքրաշարժ փաստերով: Այնուհետև աշակերտները, որոնցից յուրաքանչյուրը հանդես էր գալիս շախմատային խաղաքարի <<կերպարով>> , ներկայացրեցին շախմատին վերաբերող յուրօրինակ փաստեր, ինչպիսիք են՝ <<Շախբոքս>> սպորտաձևի առկայությունը, կույր շախմատ խաղալու տարբերակը, շախմատը՝ որպես ինկվիզիցիայի միջոց, շախմատային ժամացույցների ստեղծումը և այլն: Վերջում ուսուցչուհի Մ. Օսիպյանն ավելացրեց, որ հոգեբանների կարծիքով շախմատը մարդկային հիշողությունը լավացնելու ամենալավ միջոցն է, այս խաղը օգնում է դժվար պահերին ճիշտ որոշում կայացնել, ուստի հուսով է, որ աշակերտներն  ավելի մեծ եռանդով ու հետաքրքրությամբ կշարունակեն սովորել  շախմատը:
8.Կահավորվածությունը՝   գերազանց:
9.Մասնակցում էին  ՝  2-5-րդ դասարանների աշակերտները:
10. Ներկաները. ԴԱԿ՝ Ն.Իսակյան, ուսուցիչներ և աշակերտներ:







Комментариев нет:

Отправить комментарий