вторник, 17 октября 2017 г.

,,Ա,, հնչյուն-տառի ամրապնդում:

1.Օրվա իրադարձությունը՝   բաց  դաս :
2.Առարկան ՝  Մայրենի:                                    3.Դասի թեման/ վերնագիրը՝   <<Ա>> հնչյուն – տառի ամրապնդում:   4.Կատարման ժակետը`   17.10.2017թ.:  5.Պատասխանատուն՝   առարկայական մեթոդմիավորման  նախագահ՝ Ինգա Թևանյան: 
6. Ուսուցիչ՝     դասվար ` Վիկտորյա Մինասյան:                                                           7.Նպատակ /ներ/ ը.                                             .  Ծանոթացնել  Ա  հնչյունին և նրա տպագիր ու ձեռագիր տառերին:
.Ամրապնդել նախաայբբենական շրջանում ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները,պատմություն-նախադասություն-բառ-վանկ-հնչյուն շղթայի իմացությունը, միավանկ և բազմավանկ բառերը,ձայնավոր և բաղաձայն հնչյունները տարբերակելու, բառը հնչյունային վերլուծության ենթարկելու կարողությունները:
.Վայելչագրության կանոններին համապատասխան ուսուցանել ձեռագիր <<Աա >>տառերը:
. Զարգացնել բանավոր խոսք կառուցելու կարողությունը:
.Զարգացնել բառի հնչյունային ու վանկային վերլուծություններ կատարելու կարողությունը:
.Հետաքրքրություն առաջացնել գրել-կարդալու անհրաժեշտության և կարևորության հանդեպ:
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Եղեգի միջնակարգ  դպրոցի 1-ին դասարանցիների համար  յուրահատուկ  և  նշանակալից օր էր:Գեղեցիկ ձևավորված դասասենյակում դասվար Վիկտորյա Մինասյանը ողջունեց բոլորին՝ նշելով,որ օրը տոնական  է և նվիրված Ա հնչյուն-տառի տարեդարձին ,ինչը կրտսեր դպրոցականների համար մի նոր ճանապարհ է հարթում  դեպի տառաճանաչության մեծ աշխարհ:1-ին դասարանցիները հանդես եկան արտասանությամբ,երգերով՝ կարևորելով հայ առաջին ուսուցչի՝ Մեսրոպ Մաշտոցի ավանդը գրերի ստեղծման գործում:Որպես ֆիզկուլտդադար՝ կատարեցին  <<Մեր ձեռքերն են աջ և ձախ>> խաղը:Նրանք,  համակարգելով և ամրապնդելով իրենց    ունեցած   գիտելիքները   <<Ա>>   հնչյուն –տառի վերաբերյալ ,քարտային աշխատանքի միջոցով  կարողացան բառերը   ենթարկել  հնչյունային   վերլուծության, վանկատել, <<Պատմություն- հնչյուն>> ցուցապաստառի օգնությամբ  կառուցեցին  նախադասություններ:Աշխատանքն ավարտելուց  հետո,   գրատախտակին  դասվարի  օգնությամբ  սովորեցին    Ա հնչյուն-տառի  գրելաձևը:Ի  մի բերելով և  ամփոփելով  Ա տառի վերաբերյալ նյութը՝ դասվարն աշակերտներին նոր բառեր և արտահայտություններ սովորեցրեց` հարստացնելով նրանց  բառապաշարը: Վերջում աշակերտները  համտեսեցին  Ա  հնչյունտառի  տեսքով  համեղ բլիթները:
9.Կահավորվածությունը՝   գերազանց:   
10. Ներկաները.    ԴԱԿ՝ Ն.Իսակյան , առարկայական մեթոդմիավորման նախագահ` Ի. Թևանյան, հումանիտար մեթոդմիավորման  նախագահ ՝ Մ.Կոստանյան, ,հայոց լեզվի ուսուցչուհի ՝ Մ.Ադամյան, ֆիզիկայի ուսուցչուհի ՝Ս.Սարգսյան:











Комментариев нет:

Отправить комментарий