вторник, 20 февраля 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- Բաց դաս ,, Հայոց եկեղեցու պատմություն ,, առարկայից

1.Օրվա իրադարձությունը՝   Բաց դաս 6-րդ դասարանում
2.Առարկան   `Հայոց եկեղեցու պատմություն
3.Դասի թեման/ վերնագիրը ` <<  Սուրբ Հարություն կամ Զատիկ>>
4.Կատարման ժամկետը՝   20.02.2018թ.
5.Պատասխանատուն՝    Հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Ի. Թևանյան 
6. Կազմակերպիչ՝   Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի՝ Մ.Ադամյան 
7.Նպատակ /ներ/ ը.
v  Ներկայացնել Սուրբ Հարության կամ Զատկի տոնի իմաստը,նշել դրա կարևորագույն տեղը եկեղեցու տոնացույցում,պատմել Զատկի տոնակատարության մասին:
v  Նպաստել աշակերտների՝ համեմատելու կարողության զարգացմանը և բառապաշարի հարստացմանը:
v  Աշակերտների մեջ սեր և հետաքրքրություն առաջացնել ազգային-եկեղեցական տոների,տոնակատարությունների հանդեպ:
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
   <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում  կազմակերպվեց բաց դաս՝ 6-րդ դասարանում: Ուսումնական պարապմունքը սկսվեց Տերունական աղոթքով: Այնուհետև կատարվեց հին նյութի հարցում՝ << հարց ու պատասխան>> մեթոդի կիրառումով:
 Նոր նյութի մատուցումն ուսուցչուհին կատարեց դասախոսությամբ՝ վերհիշելով Քրիստոսի Հարությանը վերաբերող՝ նախորդ տարվա դասընթացի վերջին դասը,ինչպես նաև վերընթերցեց Սուրբ Ծննդյան տոներին վերաբերող  լրացուցիչ նյութ՝ նպատակ ունենալով վերականգնելու Քրիստոնեական այդ կարևորագույն տոնի մասին ունեցած գիտելիքները, որպեսզի համեմատության միջոցով անցում կատարվի Սուրբ Հարության տոնի մասին գիտելիքների ամրապնդմանը: Կշռադատում փուլում կատարվեց քննարկում,եզրահանգումների ներկայացում՝ <<հարց ու պատասխան>> մեթոդի կիրառումով: Դասի վերջում  հետադարձ կապի միջոցով,համապատասխան  աղյուսակի ստեղծումով  ամփոփվեց նոր նյութը, որից հետո հանձնարարվեց տնային աշխատանքը:
9.Կահավորվածությունը՝    գերազանց :

10. Ներկաները.   Տնօրեն՝Ա.Հովհաննիսյան, Հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Ի.Թևանյան, առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Մ.Օսիպյան, ուսուցիչներ՝Հ.Գրիգորյան,Ս.Սարգսյան,Վ.Մինասյան,Ս.Փարսադանյան:



Комментариев нет:

Отправить комментарий