среда, 21 февраля 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- Մայրենիի միջազգային օր

2018թ. փետրվարի 21-ին Եղեգի միջնակարգ դպրոցի ԱԽ հանձնախմբերի նախագահները համագործակցելով ԴԱԿ Ա.Մնացականյանի հետ կազմակերպել են միջոցառում` նվիրված Մայրենիի միջազգային օրվան :Նրանք բարձր գնահատելով մայրենիի դերը `միջոցառումն ազդարարեցին այբուբենի աղոթքով :Այնուհետև արտասանեցին օտարաբանություններ , որոնց գրական համարժեքները ներկայացրին միջոցառման ներկաները: Հնչեց Հ.Սահյանի <<Մեր լեզուն մեր խիղճն է դա>> բանաստեղծության երաժշտական կատարումը: ԴԱԿ Ա.Մնացականյանը ` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի կոչ արեց բոլորին անաղարտ պահել մայրենին , քանզի <<Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի դեմ չեն կարող պայքարել նույնիսկ միլիոնավոր բարբարոսների սվինները>>:










Комментариев нет:

Отправить комментарий