пятница, 16 февраля 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- ,, Խաղ –մրցույթ կենսաբանությունից ,,

1.Օրվա իրադարձությունը՝    Խաղ-մրցույթ
2.Անվանումը`<<Խաղ –մրցույթ կենսաբանությունից>>:
3.Կատարման ժամկետը`16.02.2018թ.
4.Պատասխանատուն` Առարկայական մեթոդմիավորման նախագահ` Մ.Օսիպյան:
5.Կազմակերպիչ/ները/` Կենսաբանության ուսուցչուհի ` Ս.Փարսադանյան:
6.Նպատակ/ները/.
v  Աշակերտները կարևորեն կենսաբանության դերն ու նշանակությունը,ամրապնդեն գիտելիքները մարդու օրգան համակարգերի մասին,իմանան ու կարևորեն վիտամինների դերի մասին:

7.Համառոտ նկարագրությունը/ կառուցվածքը,տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2018թ.-ի փետրվարի 16-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ խաղ-մրցույթ կենսաբանություն առարկայից: Կենսաբանության ուսուցչուհի Ս.Փարսադանյանը ողջունեց ներկաներին ,ներկայացրեց մարդու օրգան համակարգերի դերն ու կարևորությունը մեր կյանքում,ապա բացատրեց խաղ- մրցույթի կանոնները:Խաղ-մրցույթին մասնակցում էին  <<Սպիտակուցներ>> և <<Վիտամիններ> խմբերը,որոնց  ավագները իրենց  թիմերի անվանումների հետ կապված որոշակի տեղեկություններ հաղորդեցին ներկաներին:Խաղը ընթացավ 4 փուլով:Առաջին փուլում ուսուցչուհին առաջադրում էր հարցը ,որից հետո խմբերը միմյանց հետ խորհրդակցելուց հետո տալիս էին սպառիչ պատասխաններ:Երկրորդ փուլում էկրանի վրացուցադրվում էր  մարդու օրգանների նկարները , իսկ աշակերտները տալիս էին հակիրճ պատասխաններ՝ նշելով տվյալ օրգանի անունը:Երրորդ փուլում թիմերից յուրաքանչյուրը առանձին-առանձին աշխատում էր ցուցապաստառի վրա՝ լրացնելով <<մարդուկ>>  նկարը և  տեղադրելով համապատասխան օրգանների տեղում: Չորրորդ փուլում թիմերը  ներկայացրեցին մարդու կմախքը:Խաղի վերջում աշակերտները փակ աչքերով շոշափում և  ճանաչում էին մրգերը և բանջարեղենները,հասկանալով,որ կողմնորոշվելուն նպաստում է շոշափելիքի զգայարանը: Այնուհետև յուրաքանչյուր խումբ տեղեկություն էր տալիս իր խմբի կողմից հավաքված մրգերի և բանջարեղենների մեջ պարունակվող  վիտամինների օգտակարության մասին: Աշակերտները կարևորեցին յուրաքանչյուր վիտամինի դերն ու նշանակությունը,իսկ ուսուցչուհին կոչ արեց ներկաներին սնվել օգտակար վիտամիններ պարունակող մրգերով և բանջարեղեններով:
 Խաղի վերջում հաղթեց <<Վիտամիններ>> թիմը և  տնօրեն` Ա.Հովհաննիսյանի կողմից արժանացավ  պատվոգրի:
8.Կահավորվածությունը` գերազանց:                                                                                           9.Մասնակցում էին `7-րդ,8-րդ,9-րդ ,11-րդ ,12-րդ  դասարանների աշակերտները:  
10.Ակտիվ էին` Էդիկ Առաքելյանը,Գառնիկ Սահակյանը,Սվետլաննա Գրիգորյանը,Մարիա Մարկոսյանը,Ալեքս Պողոսյանը:                                               11.Ներկաները.  Տնօրեն ` Ա.Հովհաննիսյան, ուսուցիչներ և աշակերտներ:





















Комментариев нет:

Отправить комментарий